Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ծառուկյանի փոխարեն պետք է կալանավորել Նիկոլին. ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյան

Ծառուկյանի փոխարեն պետք է կալանավորել Նիկոլին. ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյան

14:27 | 26.09.2020 | Քաղաքականություն

iravunk.com-ը գրում է

Երեկ ՀՀ-ում տեղի ունեցավ երկու, ըստ էության, խոշոր իրադարձություն: Առաջինը, որ դատարանը բավարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը:

Եվ, երկրորդը, թերեւս ամենաուշագրվան այն էր, որ Նիկոլ Փաշինյանը հաստատեց ադրբեջանական լրատվամիջոցների հայտարարությունը, որ Արսեն Խառատյանիը, որպես օպերատիվ կապ օգտագործվել է Ալիեւի հետ կապի մեջ մնալու համար։ Փաստացի հաստատվեց, որ պատրաստականություն է ունեցել հանուն աթոռի հող հանձնել Ադրբեջանին։ փաշինյանը մասնավորապես ասում է. «Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետեւ եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա: Այնպես որ խորհուրդ եմ տալիս վերադառանալ կառուցողական դաշտ, չգնալ տրորված ճանապարհով»:

Նիկոլ Փաշինյանի «ինքնախոստովանական» հայտարարության, դրանում առկա վտանգների, ինչպես նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորման փաստի հետ կապված «Իրավունքը» փորձել է մեկնաբանություն ստանալ ՍԻՄ նախագահ, ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻՑ, ով նախ անդրադարձավ ԲՀԿ առաջնորդի կալանավորմանը ընդգծելով.

-Գագիկ Ծառուկյանի կալանավորումը ակնհայտորեն քաղաքական հետապնդում է եւ նպատակ ունի լռեցնել խորհրդարանում եւ դրանից դուրս ԲՀԿ-ի ձայնը: Ընդդիմադիր ամենամեծ խմբակցության ղեկավարի քաղաքական հետապնդումը ցույց է տալիս, որ իշխանությունը զավթած խունտան գտնվում է ջղաձիգ վիճակում եւ իրականում վախ ունի իր ներկայի եւ ապագայի համար:

Ծիծաղելի է, երբ ներկայիս ապօրինի վարչախումբը խոսում է ընտրությունները կեղծելու մասին: Այն դեպքում, երբ իրենք հանցավոր ճանապարհով են զավթել իշխանությունը եւ ամբողջությամբ կեղծել են 2018 թվականի խորհրդարանական ընտրությունները: Ծառուկյանի փոխարեն պետք է կալանավորել Նիկոլին: 

ՍԻՄ նախագահի խոսքերով.

Գագիկ Ծառուկյանի հետ կապված այս հետապնդումը նպատակ ունի ստվերել Նիկոլի եւ Ալիեւի միջեւ գաղտնի պայմանավորվածությունների ի հայտ գալու սկանդալը: Ըստ էության, Նիկոլը հաստատեց, որ նա թշնամի երկրի ղեկավարի հետ ունեցել է գաղտնի պայմանավորվածություն, որի նպատակն էր Ադրբեջանի, ըստ էության, օգնությամբ` ճնշումներ գործադրել հայկական ընդդիմադիր դաշտի նկատմամբ: Սա ոչ այլ ինչ է, քան պետական դավաճանություն: Եվ, Նիկոլը, ըստ էության, երեկ դա հաստատեց: Ավելին, Նիկոլը փորձեց սպառնալ Ադրբեջանին, որ ունի նրանց նկատմամբ այնպիսի կոնֆեդենցիալ տեղեկատվություն, որը կարող է պայթեցնել Ադրբեջանում ներքաղաքական իրավիճակը: Այստեղ հարց է ծագում, եթե Նիկոլը ունի այդպիսի տեղեկատվություն, այդ դեպքում ինչո՞ւ է խնայում թշնամի պետությանը եւ չի նպաստում այնտեղ ներքաղաքական ճգնաժամին: Այն էլ այսպիսի պարագայում, երբ  Ադրբեջանը ակնհայտորեն նախապատրաստվում է պատերազմի: Այդպիսի քնքուշ վերաբերմունքը թշնամի պետության հանդեպ պետք է որ նույնպես ԱԱԾ-ի հետաքննության առարկա դառնար: Եթե այդ մարմինը իրականում պաշտպաներ ՀՀ-ի շահերը:

Սակայն, կասկածից վեր է, որ եթե ոչ ներկայումս, ապա շատ շուտով` վերոնշյալ հարցերի քննությունը կբացահայտի, թե իրականում ինչի՞ դիմաց էր Ալիեւը կատարում Նիկոլի խնդրանքները եւ ինչո՞ւ է Նիկոլը խնայում Ալիեւին ներքաղաքական ապակայունացումից:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси