Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Առնվազն ՍԴ նախագահը ընտրության հարցով այսօր կլինի վերջարդյունք. Էդգար Շաթիրյան

Առնվազն ՍԴ նախագահը ընտրության հարցով այսօր կլինի վերջարդյունք. Էդգար Շաթիրյան

11:11 | 25.09.2020 | Քաղաքականություն

Առնվազն ՍԴ նախագահը ընտրության հարցով այսօր կլինի վերջարդյունք. Էդգար Շաթիրյան
 
 

Առնվազն ՍԴ նախագահը ընտրության հարցով այսօր կլինի վերջարդյունք, իսկ թե ինչպիսին կլինի այդ վերջարդյունքը, ենթադրություններ չեմ ուզում անել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ՍԴ-ի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը:

Հարցին, թե ինչպես է վերաբերվում ՍԴ նախագահի միակ թեկնածու Խունդկարյանին, նա պատասխանեց. «Վերաբերմունքս ցույց կտամ քվեարկությամբ, որը լինելու է գաղտնի»:

Անդրադառնալով Հրայր Թովմասյանի հայտարարությանը, թե ՍԴ նախագահի ընտրության հարցում հնարավոր է՝ կա պայմանավորվածություն, Շաթիրյանն ասաց. «ՍԴ յուրաքանչյուր դատավոր ազատ է արտահայտել իր կարծիքը այս կամ այն հարցի վերաբերյալ: Ես այդպիսի տպավորություն չունեմ»:

Հարցին, թե ՍԴ հին ու նոր կազմերը կարողանո՞ւմ են լեզու գտնել, թե կա բեւեռվածություն, նա արձագանքեց. «Այն, որ տարբեր հարցերի շուրջ մոտեցումները կարող են տարբեր լինել, կարող է լինել բավականին բուռն, թեժ բանավեճ, դա նորմալ է: Բայց այն, ինչ դուք ներկայացրեցիք, ծայրահեղություն է:

Շաթիրյանը նշեց, որ ինքը հարցեր ունի ՍԴ նախագահի միկ թեկնածու Երվանդ Խուդկարյանին. «Որոշ հարցեր ինձ մոտ գրի եմ առել: Ես ունեմ իմ ձեւավորված դիրքորոշումը, եթե չասեմ համոզմունքը այս հարցում: Չեմ ուզենա այս պահին որեւէ մեկին թիրախավորել կամ փակագծեր բացել»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси