
ՌԴ մեկնել ցանկացողները շարունակում են հացադուլը Կառավարության շենքի դիմաց
15:17 | 24.09.2020 | Հասարակություն
Կառավարության շենքի դիմաց, շարունակում են հացադուլ անել ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիները։ Նրանք պահանջում են ցամաքային սահմանը հատելու հնարավորություն։ Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ այս ընթացքում որևէ իրատեսական որոշում և փոփոխություն չի տեսել: Նիկոլ Փաշինյանը շատ ուժեղ կանխատեսումներ է անում, ուժեղ բաժակ է նայում, դրանից ավել բան չեմ տեսել ես. բռնելու ենք, տապալելու ենք, փշրելու ենք, փռելու ենք, այլ բան չենք լսել: Համավարակ է, բայց ոչինչ չեն անում»,- ասաց ակցիայի մասնակաիցը։
Ըստ նրա՝ խնդրի լուծումը յուրաքանչյուր քաղաքացու մեջ է, նա հարց ուղղեց ընդդիմադիր ուժերին՝ եթե իսկապես ընդդիմադիր են, ապա ինչու մանդատը վայր չեն դնում և շարունակում են աշխատել Նիկոլ Փաշինյանի հետ: Այն հարցին, թե ինչն է քաղաքացու բողոքը, պատասխանեց, որ ցանկանում է՝ երկրի ղեկավարը իրավագիտակցություն ունենա ու հասկանա՝ ինչ է անում: «Խեղել է բոլոր ոլորտները:
Ի՞նչ փոփոխություններ է արել: Իր կազմվածքը տեսե՞լ եք, ինչ էր ի՞նչ դառավ: Նա ղեկավար չէ, նա վարչապետիստ է, դրանք տարբեր բաներ են»: