Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՀՀԿ-ն պատրատասվում է համագումարին․ Վահրամ Բաղդասարյան

ՀՀԿ-ն պատրատասվում է համագումարին․ Վահրամ Բաղդասարյան

14:10 | 24.09.2020 | Քաղաքականություն

«Առաջին անգամ եմ լսում այդ մասին։ Նման թեմաներով ընդհանրապես չեմ խոսում»։ Shabat.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց Հանրապետական նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով այն հարցին, թե ինքը հանդիպել է ՀՀԿ-ականներին, խորհուրդ է տվել ֆեյքեր ստեղծել և վարկաբեկել իշխանությանը։

Հիշեցնենք, որ այս մասին այսօր գրել էր «Ժամանակ» թերթը։ Բաղդասարյանից հետաքրքրվեցինք՝ համագործակցության վերաբերյալ քննարկումներ եղե՞լ են նոր ձևավորվող ըննդիմադիր եռյակի՝ «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք», «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունների հետ, որոնք հոկտեմբերի 8-ին պատրաստվում են հանրահավաք իրականացնել․ «Մենք որևէ ներքին խոչընդոտ չենք տեսնում, ողջունում ենք ընդդիմադիր դաշտի ձևավորմանը։ Համենայնդեպս, մենք որևէ մեկի հետ այսպես ասած համաձայնեցված գործողություններ չունենք, բայց չենք բացառում ցանկացած ուժի հետ բանակցությունները, խորհրդակցություններն ու  համագործակցությունները»։

Հարցին, թե տարբեր ուժեր քննադատություններ են  հնչեցնում ներկայիս իշխանությունների հասցեին, իշխանափոխության ժամանակը եկե՞լ է, թե պետք է սպասել մինչև առաջիկա ընտրություններին,  Բաղդասարյանն ասաց․ «Սպասելը բավականին լուրջ վտանգ է մեր ազգային անվտանգության համար։ Կարծում եմ՝ այն քաղաքականությունը, որը տարվում է պետք է շատ արագ դադարեցվի և դրա միակ փրկությունն այս իշխանության շուտ ճանապարհելն է։ Եվ նոր իշխանության ձևավորումը»։ Դիտարկմանը, թե «շուտ ճանապարհել» ասելով, երբ ի նկատի ունի, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց․ «Լուրջ չեմ համարում այդ մասին խոսել, երբ որոշ մարդիկ կամ քաղաքական ուժեր ժամկետներ են նշում։

Ինձ թվում է, որ պետք է հետևել քաղաքական զարգացումներին և ավելի շատ մտածում եմ, որ իշխանությունները կունենան քաղաքական կամք,  գիտակցություն , և կհասկանան իրենց վարած քաղաքականության վտանգավորությունը և հետևություններ կանեն»։ Բաղդասարյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ օրակարգ ունի ՀՀԿ-ն, ի՞նչ է պատրաստվում անել առհասարակ․ «Հանրապետականն իր մարզային կառույցների ձևավորմամբ է զբաղված, վերահաշվառումներ է կատարում և շատ բնականոն հունով պատրաստվում է համագումարին։ Համագումարը շուտով կլինի՝ այս տարվա վերջ կամ մյուս տարվա սկիզբ»։ 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси