Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Պաշտոնական. Արտուրո Վիդալը՝ «Ինտերի» ֆուտբոլիստ

Պաշտոնական. Արտուրո Վիդալը՝ «Ինտերի» ֆուտբոլիստ

15:54 | 22.09.2020 | Սպորտ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը տեղափոխվել  է «Ինտեր», այս մասին տեղեկացնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը:

Ըստ տեղեկությունների՝ «Ինտերը» ֆուտբոլիստի դիմաց կվճարի 1 մլն. եվրո` գումարած բոնուսներ:

Վիդալի հետ պայմանագիրը կնքվել է մինչև 2022 թվականը:

Կիսապաշտպանը «Բարսելոնա» էր տեղափոխվել 2018-ին՝ այդ ընթացքում մասնակցելով 96 խաղի, հեղինակելով 11 գոլ ու կատարելով 10 գոլային փոխանցում: «Բարսելոնայի» հետ նա հաղթել է Իսպանիայի առաջնությունում ու երկրի Սուպերգավաթում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси