Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Նովիչոկ»-ի ստեղծողներից մեկը ներողություն է խնդրել Նավալնիից

«Նովիչոկ»-ի ստեղծողներից մեկը ներողություն է խնդրել Նավալնիից

17:30 | 20.09.2020 | Քաղաքականություն

Քիմիկոս Վիլ Միրզոյանովը «Դոժդ» հեռուստաընկերության եթերում ներողություն է խնդրել Ալեքսեյ Նավալնիից: Գիտնականը «Նովիչոկ» նյութի մշակողներից մեկն է և իրեն անուղղակիորեն մեղավոր է համարում ռուսաստանցի ընդդիմադիր գործչի ներկայիս վիճակի համար: Միրզոյանովն ասել է, որ վաղուց բնակվում է ԱՄՆ-ում և վերջին տարիները նվիրել է ռազմական թունավոր նյութերի օգտագործման դեմ պայքարին:

Քիմիկոսը բացատրել է, որ ախտանշանները, որոնք Նավալնին  նկարագրել է իր Instagram-ում, շատ նման են «Նովիչոկ»-ից տուժած մարդկանց ախտանշաններին:

Միրզոյանովն այդ թունավոր նյութից տուժածի հետ զրուցել է 27 տարի առաջ: Միևնույն ժամանակ, գիտնականը նշել է, որ եթե նրան հաջողվել է ողջ մնալ, ապա կապաքինվի: Ընդ որում, այդ ժամանակահատվածը կարող է տևել մինչև մեկ տարի: 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси