Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կորոնավիրուսից մահացել է Ուզբեկստանի փոխվարչապետը

Կորոնավիրուսից մահացել է Ուզբեկստանի փոխվարչապետը

16:49 | 20.09.2020 | Քաղաքականություն

Ուզբեկստանի փոխվարչապետ Ուկտամ Բարնոեւը մահացել է կորոնավիրուսի հետեւանքով առաջացած բարդացումներից: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում անելով երկրի կառավարությանը կից գործող օպերատիվ շտաբին: Ուկտամ Իսաեւիչ Բարնոեւը  56 տարեկան էր:

Հավելենք, որ Բարնոեւը առաջին պաշտոնյան չէ Ուզբեկստանում, որ չի հաղթահարել կորոնավիրուսը: Հուլիսի վերջին կորոնավիրուսի հետեւանքով առաջացած բարդացումներից մահացել էին երկրի խորհրդարա

նի ղեկավար Մուսա Երնիյազովը, այնուհետ՝ Ուզբեկստանի ֆինանսների փոխնախարար Երկին Տուրսունովը:   Ուզբեկստանում համավարակի ամբողջ ընթացքում գրանցվել է վարակման 51 235, մահվան՝ 429 դեպք: 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси