Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ժիրինովսկին առաջարկել է դիակիզել Լենինին

Ժիրինովսկին առաջարկել է դիակիզել Լենինին

11:01 | 20.09.2020 | Քաղաքականություն

Ժիրինովսկին առաջարկել է դիակիզել Լենինին

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է դիակիզել Վլադիմիր Լենինի մարմինը, եթե կոմունիստները չեն ցանկանում այն հանձնել ամերիկացի նկարիչ Դեւիդ Դատունային: Այս մասին նա հայտարարել է «Вести FM» ռադիոկայանի եթերում, փոխանցում է ՌԻԱ Նովոստի- ն։

«Մեզ այդ դիակը պետք չէ։ Խնդրեմ, եկեք չվաճառենք, եկեք տանենք դիակիզարան, այրենք մարմինն ու կոլբան թաղենք Սիմբիրսկում, նրա հոր գերեզմանի մեջ, կամ Պետերբուրգում, մոր գերեզմանում», — ասել է խմբակցության ղեկավարը։ Նա նաեւ նշել է, որ Դատունան պատրաստ է հեղափոխության առաջնորդի մարմնի համար վճարել մինչեւ մեկ միլիարդ դոլար, իսկ դա, Ժիրինովսկու խոսքով, հսկայական գումար է:

Նկարիչ Դևիդ Դատունան հայտարարել է, որ ԱՄՆ-ն այժմ շարժվում է դեպի կոմունիզմ։ Հենց այդ պատճառով էլ, կարծում է արվեստագետը, Լենինի մարմինն ավելի շատ պետք է այնտեղ։ Նա առաջարկել է Մոսկվայից գնել հեղափոխության առաջնորդին եւ նրան տեղափոխել ԱՄՆ-ում նոր վայր՝ Վաշինգտոնում ստեղծելով դամբարանի պատճենը։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси