Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Այրված բեռնատարը պատկանում էր «Մարիաննա» ՍՊԸ-ին, տեղափոխում էր 24 տոննա կարագ

Այրված բեռնատարը պատկանում էր «Մարիաննա» ՍՊԸ-ին, տեղափոխում էր 24 տոննա կարագ

17:48 | 19.09.2020 | Պատահարներ

Սեպտեմբերի 19-ին, ժամը 11։38-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Վարդանիձոր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող բեռնատար ավտոմեքենայում, որը ըստ նախնական տվյալների, տեղափոխում էր 24 տոննա կարագ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։33-ին։

Այրվել է բեռնախցիկը՝ բեռով։ Բեռնատար ավտոմեքենայի վարորդի ինքնազգացողությունը վատացել է․ վարորդը տեղափոխվել է Մեղրիի ԲԿ։ Իրականացվում են մարման աշխատանքներ։ 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси