
Լևոնը Արոնյանն անհաջող հանդես եկավ կայծակնային մրցախաղերում
14:32 | 19.09.2020 | Սպորտ
Արագ և կայծակնային շախմատի առցանց մրցաշարի մրցումների 4-րդ օրը շախմատիստներն իրենց ուժերը փորձեցին կայծակնային մրցախաղում:
Լևոն Արոնյանը կրկին անհաջող հանդես եկավ ՝ առաջին շրջանի 9 մրցախաղերում վաստակելով ընդամենը 3,5 միավոր:
Լևոնը տոնեց ընդամենը մեկ հաղթանակ՝ մեկնարկային տուրում պարտության մատնելով Ալիռեզա Ֆիրուջային: Հայ գրոսմայստերը հաշտություն կնքեց Լերնիեր Դոմինգեսի, Ուեսլի Սոյի, Պենտալա Հարիկրիշնայի, Յան Նեպոմնյաշչնու և Ալեքսանդր Գրիշչուկի հետ մրցախաղերում, պարտվեց Մագնուս Կառլսենին, Ջեֆրի Սյունին և Հիկարու Նակամուրային:
Այսպիսով, ընդհանուր հաշվարկով Արոնյանը վաստակած 12,5 միավորով 6-7-րդ տեղերն է բաժանում Պենտալա Հարիկրիշնայի հետ: 18,5 միավորով առաջատարը Մագնուս Կառլսենն է, որին ընդամենը կես միավոր է զիջում Ուեսլի Սոն: Այսօր կայանալիք կայծակնային շախմատի 2-րդ շրջանի հանդիպումներով մրցաշարը կավարտվի։