Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Հրապարակ». Ինչպե՞ս է պատահում, որ բոլոր «հետախուզվող» նախկիններն ապաստանում են ՌԴ-ում. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ դեսպանին

«Հրապարակ». Ինչպե՞ս է պատահում, որ բոլոր «հետախուզվող» նախկիններն ապաստանում են ՌԴ-ում. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ դեսպանին

08:58 | 19.09.2020 | Մամուլ

«Հրապարակ». Ինչպե՞ս է պատահում, որ բոլոր «հետախուզվող» նախկիններն ապաստանում են ՌԴ-ում. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ դեսպանին
 
 

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ նախկինների թեման ակտուալ է ոչ միայն Հայաստանի ներքաղաքական կյանքում, այլեւ արտաքին հարաբերություններում։ Մեզ պատմեցին, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ հանդիպումներից մեկի ժամանակ ուշագրավ զրույց է ծավալվել ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի եւ Ռուսաստանի դեսպանի միջեւ։

Մասնավորապես, երբ դեսպանը նկատել է՝ ձեր երկրում անասելի շատ քրեական գործեր են հարուցվում, որոնք ոչ մի հանգրվանի չեն հասնում, 2 տարում չկա ոչ մի կայացված դատական ակտ, զբաղված եք նախկիններին հետապնդելով, Ալեն Սիմոնյանը խոսքի տակ չի մնացել եւ հակադարձել է՝ իսկ ինչպե՞ս է պատահում, որ բոլոր «հետախուզվող» նախկիններն ապաստանում են Ռուսաստանում։

Դեսպանը միայն մի բառ է ասել՝ «ռա՞զվե»։ Մեզ ասացին, որ Ալեն Սիմոնյանն այն եզակի պաշտոնյաներից է, ում հետ ռուսները եւ մասնավորապես՝ դեսպանատունը, քիչ թե շատ հարաբերվում են, մինչդեռ, օրինակ, նույն խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, ըստ մամուլի տեղեկությունների, դեսպանատուն մուտք չունի՝ իր հակառուսական ագիտացիայի հետեւանքով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси