Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՍԴ նորընտիր դատավոր Երվանդ Խունդկարյանը երդվեց Ազգային ժողովում

ՍԴ նորընտիր դատավոր Երվանդ Խունդկարյանը երդվեց Ազգային ժողովում

17:19 | 18.09.2020 | Քաղաքականություն

Համաձայն Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի՝ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Երվանդ Խունդկարյանը զգային ժողովում երդվեց: «Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորներից Երվանդ Խունդկարյանը երկու օր առաջ չէր կարող երդվել, ահա այսօր Բարձրագույն դատական խորհուրդը հաստատել է պարոն Խունդկարյանի հրաժարականը Վճռաբեկ դատարանի պաշտոնից և ես նրան երդման համար ամբիոն եմ հրավիրում»,-հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

Դատավորը վստահության համար շնորհակալություն հայտնեց դատավորական համայնքին և ԱԺ պատգամավորներին։ «Հավաստիացնում եմ, որ ոչ թե խոսքով, այլ գործով ամեն ինչ պետք է անեմ Սահմանադրական դատարանի իմ գործընկերների հետ միասին էլ ավելի ամրապնդելու սահմանադրական արժեքները ՀՀ-ում»,-հայտարարեց նա և ընթերցեց երդման տեքստը: 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси