Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ներկայիս վարչախումբը պետք է հեռացվի իշխանությունից. Հ.Բաբուխանյան

ներկայիս վարչախումբը պետք է հեռացվի իշխանությունից. Հ.Բաբուխանյան

16:16 | 18.09.2020 | Քաղաքականություն

iravunk.com-ը գրում է. 

«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅԱՆե ՆԱԽԱԳԱՀ

ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ

ՍԻՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ

18.09.2020Թ.

Ապօրինի արտակարգ դրության ընթացքում Սահմանադրական Իրավունք Միությույն կուսակցությունը, չնայած բազմաթիվ խոչնդոտների, շարունակել է իր ակտիվ քաղաքական ամենօրյա գործունեությունը, ներկայացնելով իր քաղաքական դիրքորոշումը  երկրում տեղի ունեցող բոլոր գործընթացների վերաբերյալ:

Այս ընթացքում շատ ակտիվ էին  անցկացվում կոնսուլտացիաներ մի շարք գործընկեր կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, շարժումների ու նախաձեռնությունների հետ: Մշտապես ակտիվ կոնսուլտացիաներ էին անցկացվում ՀՀԿ-ի, Ազգային Միաբանության, Ալյանս կուսակցության, Ռեֆորմիստների,Քրիստոնեա  Դեմոկրատական միության, Համերաշխություն կուսակցության  հետ: Հանդիպումներ են եղել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի, մի շարք ակտիվ հասարակական կազմակերպությունների, Սոցիալական շարժման եւ այլ հայրենասիրական շարժումների ակտիվիստների, փորձագետների, մշակույթի հայտնի գործիչների, գիտնականների հետ

Արտակարգ դրության ընթացքում կուսակցության նախագահը , փոխնախագահը, նախագահության մի շարք անդամներ ակտիվորեն հանդես են եկել ԶԼՄ-ներով ներկայացնելով կուսակցության դիրքորոշումը: Ոչ միայն «Իրավունք» հեռուստատեսությամբ, թերթով եւ կայքով, այլեւ մի շարք այլ լրատվամիրջոցներով տարածվել են  մեր հոդվածները, հարցազրույցները, հեռուստահաղորդումները: Կուսակցությունը հանդես է եկել հայտարարություններով եւ ուղերձներով:

Արտակարգ դրության ընթացքում, չնայած կառավարության կողմից ստեղծված խոչնդոտների, կանոնավոր աշխատել են մեր լրատվամիջոցները, «Իրավունք TV-ին», «Իրավունքե թերթը, «Iravunk.com» կայքը, մեր աջակցությամբ լույս տեղնող «Կոմսոմոլսկայա Պրավդա վ Արմենիի» ռուսալեզու թերթը, սակայն չէր գործում  «Ազդակ» լրագրողական ակումբը:

 Ընթանում են «Իրավունքի»  դեմ սանձազերծած մի շարք դատավարություններ, մասնավորապես իշխող խունտայի պատգամավոր Հայկ Սարգսյանի, նախարար Բադասյանի հոր կողմից, իսկ խունտայի գաղափարախոսներից մեկը` Իոնիսյանը փորձում է քրեական հետապնդում սկսել «Իրավունքի»  խմբագիր Հովհաննես Գալաջյանի դեմ:  Շարունակվում է համասեռամոլների քարոզիչների, սորոսականների ու «Կյանքի խոսք» աղանդի կողմից «Իրավունքի» դեմ դատական ու քարոզչական արշավները: Դրանց ի պատասխան,  նախաձեռնեցինք  դատավարություններ Սորոսի հայաստանյան ներկայացուցչության ու «Կյանքի խոսք» աղանդի դեմ, զրպարտության ու վիրավորանքի հայցապահանջով:

Մենք նախաձեռնել ենք մի շարք միջոցառումներ Մեծ Հայրենական Պատերազմում Հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ: Դրանց թվում է մեր բոլոր լրատվական հարթակներում ակտիվորեն իրականցված «Մեր պապերի սխրանքը»  հայրենասիրական նախագիծը, որտեղ մեր քաղաքական , հասարակական, մշակությաին  հայտնի գործիչները անկախ նրանց քաղաքական հայացքներից ներակայցնում էին իրենց պապերի  մասնակցությունը մեծ հաղթանակի կերտման գործում: Այդ ծրագիրը ունեցավ մեծ արձագանք մեր հասարակության  մեջ եւ շատ ու շատ մարդիկ հպարտությամբ ներկայացրեցին իրենց պապերի  մարտական ուղին  կամ սխրանքները թիկունքում: Սակայն զարմանալի է, որ ներկայիս իշխանության մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչների պարագայում  եղան խուսափողական  կամ մերժողական պատասխաններ իրենց պապերի մասին  պատմելու առաջարկներին, ինրը, իր հերթին, որոշ եզրակացությունների տեղիք է տալիս:  Պետք է նշեմ, որ մեր երիտասարդական թեւը նույնպես ակտիվ մասնակցել է  Մեծ Հայրենական Պատերազմի հուշարձանների մաքրման կամավորական շարժմանը:

Հարգելի տիկնայք եւ պարոնայք

Ակնհայտ է, որ այս իշխանությունն առնվազն ոչ կոմպետենտ է: Ինչպես հիշում եքերբ ամբողջ աշխարհը պատրաստվում էր կորոնավիրուսի դեմ պայքարի, այս իշխանությունը զբաղված էր չկայացած հանրաքվեի վերաբերյալ թռչկոտելով, միտինգներ կազմակերպելով, մետրոյում բուկլետներ բաժանելով եւ այլն: Այսօր էլ չկա որեւէ գործողություն, որը նպատակաուղղված կլինի կորոնավիրուսի դեմ պայքարին: Ուրիշ   երկրներում կառուցում են նոր հիվանդանոցներ, բանակի միջոցով կառուցվում են հոսպիտալներ: Մինիմալն  ` փողոցում, կանգառներում, մուտքերում,   խանութներում ընդհանրապես չի կազմակերպվում անգամ ախտահանում: Տրանսպորտի վիճակը խայտառակ է, այսպիսի տրանսպորտով չեղած տեղը կորոնավիրուս կառաջանա, երբ մարդիկ խցկված են երթեւեկում ու չկան նորմալ ավտոբուսներ, որտեղ հնարավոր կլիներ պահպանել միմյանցից հեռավորություն: Կորոնավիրուսը խնդիր է դարձել այս իշխանությունների խայտառակ անգործության, իսկ որոշ դեպքերում՝ կասկած կա, որ միտումնավոր գործողությունների հետեւանքով: Այն նախարարը, որն այսօր զբաղեցնում է առողջապահության նախարարի պաշտոնը, նախկինում Հայաստանում զբաղված էր հակապետական, հակազգային «Գարդասիլե ծրագրով, որը միջազգային մաֆիայի միջոցով տարբեր երկրներում հանգեցրել է խայտառակ իրավիճակների ու մահերի:

Այսօրվա իրավիճակի համար առողջապահության նախարար  Արսեն Թորոսյանն արդեն ներողություն է խնդրելընդունելովոր,      եղել են սխալներ

Բայց նա պետք է ներողություն խնդրեր, բայց բանտախցից, որովհետեւ, որպես նախարար, սկզբից միտումնավոր կազմակերպել է անգործությունն իր համակարգի, ոչնչացրել է լավագույն կադրերին, հեռացրել է աշխատանքից լավագույն փորձված մեր բժիշներին, առողջապահության համակարգի ղեկավարներին, որոնք տասնյակ տարիների կազմակերպչական եւ պրոֆեսիոնալ փորձ ունեին: Իսկ նրանց տեղը բերել է չգիտեմ ում բարեկամ-ծանոթներին, անփորձների: Սկսել է փակել բուժհիմնարկները, ոչնչացնել բուժկառույցները՝ ՁԻԱՀ-ի հիվանդանոցը, ծննդատներ եւ այլն: Եվ ամենամեծ խայտառակությունն այն է, որ պարզվեց՝ այսքան ծանր վիճակում, երբ մարդիկ չէին կարողանում նույնիսկ      ստանալ թեստավորում, էլ չեմ ասում` բուժօգնություն, բազմաթիվ կլինիկանե  րում, որտեղ կային մեծ հնարավորություններ, բայց իրենց ծանոթ-բարեկամների կլինիկաները չէին՝ այնտեղ հիվանդների բուժում չէր իրականացվում: Այսինքն՝ այստեղ եւս կոռուպցիա կա:  Ընդհանրապես կորոնավարակի  շուրջ  հսկայական ֆինանսական հոսքեր են  պտտվում:  ՄԻ կողմից դա պետական միջոցներն ե, մյուս կոմղից` բարեգործական, երրորդը` արտասահմանյան եւ վերջապես մեր ժողովրդից կեղեքած, քերթած միջոցները: Յուրքանաչյուր ստուգում եւ թեստավորում արժի 20-60 հազար դրամ: Դե հիմա հաշվարկեք ինչքան գումար է վճարել մեր ժողովուրդը: Եթե դրան գումարեք դիմակների համար զանգվածային տուգանքները, ապա հասկանալի է, որ խոսքը գնում է հարյուրավոր միլիոն դոլարների մասին: Ոչ ոք չգիտի այդ  ոչ թափանցիկ ֆինանսական հոսքերի մասին ստույգ տեղեկատվություն ուր են գնացել այդ գումարնեը, ով է դրանց տնօրնել եւ այլն: Դրա փոխարեն` պետությունը ձեռք չի մեկնել իր քաղաքացիներին, ըստ էության, թողնելով մեն մենակ այն վարակի դեմ, որը հենց իշխանությունների պատճառով ունեցավ այսքան լայն տարածում, որի արդյունքում Հայաստանը այս ցուցանիծով մտավ աշխարհի պետությունների վատագույն տասնայկի մեջ:

 ՍԻՄ-ը միշտ պայքարել է եւ շարունակում է պայքարել ազգային արժեհամակարգի համար, որը շատ հարցերում ուղղակի հակադրվում է, այսպես կոչված, արեւմտյան ժամանակակից արժեհամակարգին, որին դավանում էն իշխանությունը զավթած խունտայի պարագլուխները: Մանկապղծության  Լանզարոտեյի կոնվենցիայի ընդունումը ծածուկ կերպով արտակարգ դրության ժամանակ դրա վառ ապացույցն է: Հայաստանի սորոսական օկուպացիոն իշխանությունները պատրաստվում են  ընդունել եւս մի շարք հակահայկական օրենքներ, որոնք ուղղված են լինելու հայ     եկեղեցու, հայ ընտանիքի, հայ կնոջ, եւ արդյունքում` հայ հասարակության դեմ: Մենք պայքարում ենք հայ ավանդական ընտա նիքի համար, պայքարում ենք Հայաստանի պետական, քաղաքական, հոգեւոր, մշակութային իրական, այլ ոչ թե        ձեւական ինքնիշխանության համար:

Այս պայմաններում, երբ  Հայաստանը զիջում է սոցիալ-տնտեսական ցուցանիշների տեսակետից, մեր երկրի հիմնական         գրավչությունը հայկականության մեջ է: Հենց հայկականությունն է, որ պիտի լինի մեր անկախության էությունը ու նպատակը:      Հայկականությունն է, որ    կարող է կասեցնել շարունակվող արտագաղթը եւ խթան հանդիսանալ հայրենադարձության  համար:   Հայկականությունը` մեր ավանդական արժեհամակարգն է, մեր           հայեցի մշակույթը, հայեցի կրթությունը, ավանդական փոխհարաբերությունները սեռերի եւ սերունդների միջեւ: Դա մեր շիրիմներն են, մեր պատմությունը, մեր բնաշխարհը, մեր ագային եկեղեցին:

Մենք պատրաստվում ենք տոնել Անկախության տոնը եւ այս կապակցությամբ պետք է հասկանանք, որ առանց հայկականության, հայ էության մեր սուրբ երկիրը

կվերածվի պարզապես  տարածքի, իսկ մեր վեհ ազգը պարզապես ապազգային բնակչության: Այդպիսի Հայաստանի մասին երազում էին թուրքերը 100 տարի առաջ երբ այս օրերին սկսեցին ագրեսիան ՀՀ-ի դեմ: Այդ դեպքում ո՞ւմ է պետք այդ հակահայ բովանդակությամբ ու ձեւական կաղապարով իբր ինքնիշխանությունը, որին տանում են նիկոլականները: Արդյոք այսպիս՞ի սորոսական անկախության մասին էինք մենք երազում, երբ 30 տարի առաջ ծանրագույն պայմաններում դնում էնք մեր անկախ երկրի հիմնասյուները: Եվ արդյո՞ք այն իշխանությունները, որոնք բերում են դրան կարող են կոչվել ոչ այլ կերպ քան սոռոսա-թուրքապաշտ  օկուպացիոն վարչակազմ:

 

Ըստ 1989թ. վերամիավորման որոշման, Արցախը   Հայաստանի անքակտելի մաս է:  Մենք դեմ չենք  բանակցությունների  ընթացքում փոխզիջումների, բայց դրանք պետք է լինեն հավասարազոր: Ակնհայտ է, որ ներկաիս իշխանությունները Ղարաբաղի հարցում խիստ կաշկանդված են եւ անպատրաստ: Վտանգ, իսկապես, տեսնում ենք:  Չի՛ կարելի այս ամբողջ գործընթացի մեջ ներգրավել, այսպես կոչված, «Արցախի ադրբեջանական հատվածե հասկացողությունը, չկա այդպիսին: Եթե մենք հիմա սկսենք խոսել «Արցախի ադրբեջանական հատվածի մասինե, այդ դեպքում պարտադիր պետք է խոսենք Շահումյանի, Գանձակի եւ այլ հայկական հատվածների մասին: Սա շատ երկար եւ նույնիսկ անվերջ խոսակցություն է: Բացի այդ, չի բարձրացվում այն տարածքների հարցը, որոնք բռնազավթվել են թե՛ Հայաստանի Հանրապետությունից` խոսքը Արծվաշենի հատվածի մասին է եւ թե՛ Արցախի Հանրապետության տարածքից, որը մի շարք տարածաշրջաններ է ընդգրկում: Եթե քննարկումը փախստականների վերադարձի հետ է կապված, առաջնահերթ պետք է խոսվի Գետաշենի եւ Շահումյանի շրջանների մասին, այն քաղաքացիների մասին, ովքեր իրենց ունեցվածքը կորցրել են Դաշտային Ղարաբաղում, Բաքվում եւ այլուր: Այսինքն` հարցեր կան, որոնց մասին պետք է խոսել, պետք է բարձրաձայնել եւ պահանջել այդ հարցերի լուծումը:   Խնդրի լուծումն Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչումն է, մեր կուսակցության տեսակետից` Արցախի վերամիավորման վերջնական եւ միջազգային ճանաչումը:

Պետք է արգելել հասարակական կազմակերպությունների անսահմանափակ եւ անվերահսկելի ֆինանսավորումն արտասահմանից, իրենց արտասահմանյան հովանավորների ու պատվիրատուների կողմից: Մեզ պետք է օրենք օտարերկրյա գործակալների մասին: Իսկ որոշ արտասահմանյան ֆինանսավորման աղբյուրները եւ դրանց տեղական սպասարկողները, ինչպես օրինակ` Սորոսի ֆոնդը, պետք է արգելվեն: Մենք դեմ ենք վուլգար ֆեմինիզմին: Հավատքի ազատությունը պետք է վերաբերվի ոչ միայն աղանդավորներին, այլ նաեւ մեր ժողովրդի ճնշող մեծամասնության  հավատացյալի իրավունքներին, որոնք հանդիսանում են Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ: Մեր ազգային եկեղեցին պետք է լինի մեր պետությունում հատուկ պաշտպանության եւ մեծարման դիրքում: Իսկ բազմապիսի տոտալիտար աղանդների գործունեությունը պետք է սահմանափակվի,  մյուսներին պետք է արգելել զբաղվել հոգեորսությամբ: Պետք է ընդունել օրենք համասեռամոլության քարոզը խստիվ արգելելու մասին:

Արտաքին քաղաքականության մեջ մեր կուսակցությունը հանդես է գալիս ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ երկրների հետ հարաբերությունների եւ այդ միջազգային կառույցներում Հայաստանի ինտեգրման ինտենսիվ զարգացման օգտին: Ընդ որում, մենք գտնում ենք, որ Ռուսաստանի հետ մեր դաշնակցային հարաբերությունները պետք է լինեն ոչ միայն ռազմական ու տնտեսական ոլորտներում, այլեւ պետք է ձեւավորվի քաղաքական միություն: Այստեղ կարեւորում ենք, որ ՀՀ-ն ճանաչի Ղրիմի Ինքնավար Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ վերամիավորումը Ռուսաստանի հետ: Պետք է հատուկ ուշադրության արժանացնել հայ-ղազախական եւ հայ-բելառուսական հարաբերությունները` դրանք հասցնելով ռազմավարական մակարդակի: Մենք կողմ ենք, որպեսզի ակտիվորեն զարգանան մեր հարաբերությունները Շանհայյան համագործակցության կազմակերպության հետ: Այն է` հատկապես Չինաստանի ու Հնդկաստանի հետ: Պետք է սերտացնել հայ-իրանական ու հայ-սիրիական հարաբերությունները, չտրվելով ամերիկյան ճնշումներին, հայ-վրացական հարաբերություններում կենացներից պետք է անցնել համատեղ ենթակառուցվածքներ ստեղծելու գործին: Աշխարհում օրեցօր սրվում են հակամարտությունները ԱՄՆ-ի ու Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Չինաստանի, ԱՄՆ-ի ու Իրանի միջեւ: Բարդ իրավիճակ է պահպանվում Հայաստանի գրեթե հարեւանությամբ գտնվող Սիրիայում: Աճում է լարվածությունը  մի շարք այլ օջախներում ու տարածաշրջաններում: Եթե 5-6 տարի առաջ դեռ կարող էր արդյունավետ լինել «եւ-եւ-իե քաղաքականությունը, ապա այսօր այն  իրականացնելն անհնար է: Եվ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ անհրաժեշտ կլինի կատարել լուրջ շրջադարձեր եւ դիմագրավել լուրջ մարտահրավերների:

Այսօր շատ է խոսվում կոռուպցիայի մասին: Այս 30 տարիների ընթացքում մեր կուսակցությունը ամենահետեւողական պայքարն է տարել կոռուպցիոն դրսեւորումների դեմ : Մենք մաքուր ձեռքերով ենք մոտեցել այս օրվան` ունենալով 30 տարվա անբիծ պատմություն եւ խիստ շահագրգռված ենք, որ կոռուպցիայի բոլոր դեպքերը բացահայտվեն, իսկ կոռուպցիոներները կրեն օրենքով սահմանված պատասխանատվություն: Սակայն տեսնում ենք, որ ներկայիս իշխանությունները ոչ միայն չեն տանում իրական պայքար կոռուպցիայի դեմ, այլեւ իրենք են թաղվել դրա մեջ:  Ասում էին, թե իբր վերացել է համակարգային կոռուպիցան, բայց որտե՞ղ էր այդ համակարգային կոռուպցիան, որը իբր վերացել է: Իրականուն այն ստացել է նոր` կատարելագործված ու առավել ցինիկ տեսք:  Օլիգարխները բոլորն իրենց տեղերում են եւ շարունակում են, ինչպես ասում են, վայելել կյանքը: 2,5 տարվա մեջ ոչ մի դատավճիռ: Սկսեցին 11 սուպերմարկետներից, հայտարարեցին, որ 20 տոկոսի փոխարեն 5 տոկոս են վճարել, այսօր տեսնում ենք, որ այդ 11 սուպերմարկետների տերերը շարունակում են զարգացնել իրենց բիզնեսները փոքր բիզնեսի հաշվին, ճիշտ է, որոշ քանակությամբ մուծումներ են անում այս կամ այն ֆոնդին, որից հետո շարունակվում է շատ լավ զարգանալ իրենց բիզնեսը: Ներկայիս իշխանությունների դեռ երեք տարին չբոլորած, արդեն իսկ մեկը մեկի ետեւից պայթում են ե՛ւ համակարգյին, ե՛ւ ամենապրիրմիտիվ կոռուպցիայի դեպքերը: Սիգարեթների, մետաղի ջարդոնի  մաքսանենգությունը, զենքը եւ այլն: Կոռուպցիայի դեմ  աննկուն  մարտիկ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրված հենց կոռուպցիայի հոդվածով: Փոխվարչապետ Ավինյանը իր չրերի գործարանին պետական բյուջեից նվերներ է տալիս` անհատույց գումար: Առողջապահության նախարարը իր կնոջ կենտրոնին տալիս է արտոնություն ու պատվերներ, Երեւանի քաղաքապետի արածները չտեսնված խայտառակություն է, ի դեպ, նա պարզվեց նաեւ երկքաղաքացի է: Պետական բյուջեից իրենք իրենց, իրենց դեպուտատներին, իրենց  քարտուղարուհիներին, պարզվեց նաեւ քարտուղարուհիներ կան, որոնք  իրենց հերթին ունեն քարտուղարուհիներ, տալիս են այնպիսի պարգեւավճարներ, որոնց մասին շարքային քաղաքացին երազել անգամ չի կարող:

ող

Իրական պայքարը կոռուպցիայի դեմ պետք է սկսել դեռ ՀՀՇ-ի ժամանակ երկիրը թալանած չինովնիկներից, ընդ որում, վերանայելով կոպեկներով անօրինական սեփականաշնորհումը: Դրա փոխարեն այսօր պայքարը կոռուպցիայի դեմ վեր է ածվել անհաճո ընդդիմադիր գործիչների դեմ հետապնդումների:  Կոռուպցիայի ամենավտանգավոր պետականաքանդ տարատեսակը` քաղաքական կոռուպցիան է, երբ այս կամ այն քաղաքական, հասարակական կամ պետական գործիչը ստանում է արտասահմանյան ֆինանսավորում համապատասխան վարքագծի դիմաց: Այստեղ է, որ պետք է խոսենք քաղաքական լյուստրացիայի մասին: Պետք է բացահայտել, թե այս կամ այն գործիչը ինչքան եւ ինչի համար է ստացել ֆինանսավորում այս կամ այն օտարերկրյա պետական կամ քաղաքական կառույցից: Եվ այս տեսակետից, եթե սովորական կոռուպցիայի առումով մենք ունենք հարցեր 90-ականների սկզբից  տարբեր պաշտոններ զբաղեցնող առանձին չինովնիկների դեպքում, ապա քաղաքական կոռուպցիայի առումով խնդրահարույց վիճակ է ներկայիս բարձրաստիճան պաշտոններին հայտնված անձանց մեծամասնության  դեպքերը:  Տեսնում ենք վարչապետի տիկնոջ անգլիական անվանումով հիմնադրամ, որտեղ բոլոր այն մարդիկ, ում առաջ ասում էին, թե սա հանցագործ է, թալանչի է, շատ արագ ու կազմակերպված փոխանցել են հսկայական գումարներ: Ասում էին` մոնոպոլիան վերացնելը ընդամենը ժամերի հարց է, բայց վերջիններս ամրապնդվեցին: Հետեւապես, այդ մոնոպոլիաների դեմ պայքարը ավարտվեց  կոնկրետ ֆոնդերին գումարներ փոխանցելով:

Մեր երկրի տնտեսական վիճակը առավել քան մտահոգիչ է: Արդեն երկուսուկես տարի է, Հայաստանում որեւէ տնտեսական ծրագիր չկա, էլ չեմ ասում ծրագրի արդյունքների մասին:  Հայաստան ներդրում պրակտիկապես չի գալիս: Առեւտրաշրջանառությունը եւ տնտեսական մի շարք ցուցանիշները այսօր խոսում են այն մասին, որ մեր տնտեսությունը գտնվում է կատաստրոֆայի եզրին: Խոշոր ձեռնարկություններն են դադարեցնում իրենց աշխատանքը, արդեն աշխատատեղերի հազարավոր կրճատումներ կան, եւ  սա դեռ նախերգանքն է: Վարակի առնչությամբ վարչախմբի տնտեսական սխալ քաղաքականության ու տուժած ոլորտներին որեւէ գործուն աջակցության բացակայության պատճառով տնտեսությունը հայտվել է ռեցեսիայի մեջ:

Նարնջագույն հեղաշրջման  միջոցով լիբերալ արեւմտամետ ուժերը, ըստ էության, փոխեցին երկրի բնականոն ընթացքը` օգտվելով նախորդ իշխանությունների բացթողումներից եւ սխալներից, կարողացան իրականություն դարձնել աշխարհաքաղաքական այս հեղաշրջումը: Եղել են ապօրինի ճնշումներ 2017 թվականի օրինական ընտրված, միջազգայնորեն ճանաչված  6-րդ գումարման խորհրդարանի հանդեպ, որի արդյունքում վերջինիս աշխատանքը ապօրինաբար դադարեցվել է, այսինքն` տեղի է ունեցել իշխանության բռնազավթում: Բազմիցս ասել ենք նաեւ, որ ԱԺ 2018թ.  արտահերթ ընտրությունները նշանակվեցին այնպիսի հապճեպությամբ, որ նոյեմբերի 1-ին, երբ հայտարարվեց ընտրությունների օրը,  դեռ պարզ չէր` որ օրենսգրքով է անցկացվելու ընտրական գործընթացը, եւ ժամանակ չունեին նախապատրաստվելու առանց այն էլ ռեկորդային կարճ նախընտրական քարոզարշավին: Նման ընտրությունները ազատ եւ մրցակցային չի կարելի համարել` սրանք անօրինական ընտրություններ էին ի սկզբանե: Երկրորդ` ընտրությունների ընթացքում իշխանությունը կիրառել է հսկայական վարչական ռեսուրս բոլոր ուղղություններով եւ բոլոր մակարդակներում, եւ դա տվել է իր «արդյունքներըե:   Մյուս կարեւոր գործոնը, որ որոշիչ էր եղել այդ ընտրություններում, վախի մթնոլորտն էր : Ընդդիմության կողմնակիցները սարսափած էին` անգամ վախենում էին բարձրաձայն ասել, որ պաշտպանում են այս կամ այն ընդդիմադիր թեկնածուին, այս կամ այն կուսակցությանը: Իշխանությունները բացահայտ  հայտարարում էին` այսինչ կուսակցությունը չպետք է անցնի Ազգային ժողով, այնինչ կուսակցությունը պետք է զրո ձայն ստանա, սա ուղղակի հրահանգ էր իր ենթականերին, կամակատարներին, ֆեյսբուքյան եւ փողոցային խուժանին, որ հարձակվում էին ընդդիմադիր թեկնածուների վրա: Այս է պատճառը 300 հազար ընտրողների` մեր համաքաղաքացիների ընտրություններին չմասնակցելու:

Հայաստանի դատական համակարգը դարձել է պարզապես քաղաքական հետապնդումների գործիք եւ որեւէ կապ չունի արդարադատության հետ: Այսօր Հայաստանի դիկտատորը հոխորտում է դատավորների վրա, քանդում է ՍԴ-ն, ուղղակի հանձնարարականներ է տալիս ուժային եւ քննչական կառույցներին` ում բռնել, ինչպես բռնել, ում գրավով ազատ արձակել, ում` ոչ:  Համաներումը դարձավ քաղաքական շոու` «Սասնա ծռերե խումբը կատարել էր ծանր հանցագործություն, որի հետեւանքով զոհվել է երեք ոստիկան, մարդկանց օրեր շարունակ պահում էին պատանդի կարգավիճակում: Եվ ի՞նչ` հանցագործները ոչ միայն ազատ արձակվեցին, այլեւ գրանցվեցին որպես քաղաքական կազմակերպություն, հնարավորություն ստացան մասնակցել ընտրություններին` իրենց ռադիկալ արեւմտամետ ծրագրերով, իսկ այսօր պահանջներ են առաջ քաշում:

Ինչ որ կատարվում է այսօր Հայաստանում` այդ ներքին պառակտումը, պատերազմող ազգի համար ինքնաոչնչացման ճանապարհ է: Հասարակության ներսում սեւ ու սպիտակի բաժանումները,  միմյանց գրեթե ոչնչացնելու պատրաստ խմբերի ձեւավորումն ավելի քան վտանգավոր են: Ընդ որում` ավելի վտանգավոր են, քան արտաքին թշնամու հարձակումը երկրի վրա, որովհետեւ եթե մենք լինենք միասնական, լինենք պատրաստ ազգովի գնալ պաշտպանելու մեր երկիրը, ոչ մի թշնամի մեզ չի կարող պարտադրել այնպիսի լուծումներ, ինչի մասին մեզ ասում են իբր հայկական իշխանությունները: Ցավոք,  Փաշինյանը եւ իր թիմակիցները շարունակում են երկրի ինքնաոչնչացման, ինքնակործանման ճանապարհով տանելու իրենց քաղաքականությունը: Ուստի` մեր պահանջն է ` ներկայիս վարչախումբը պետք է հեռացվի իշխանությունից.   երկրում անհրաժեշտ է վերականգնել սահմանադրական կարգը , ստեղծել ազգային համաձայնության կառավարություն, դուրս հանել պետական կառավարման համակարգից բոլոր սորոսականներին եւ այլ գրանտակերներին եւ ձեւավորել ազգային փրկության, ազգային համերաշխության եւ համաձայնության ծրագիր, որով դիմագրավել այն արտաքին վտանգներին, որոնք այսօր իրապես ծառացած են մեր ազգի, մեր պետության եւ անգամ մեր պետականության առաջ:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси