Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Լևոն Արոնյանը զիջեց առաջատարի դիրքը

Լևոն Արոնյանը զիջեց առաջատարի դիրքը

18:16 | 17.09.2020 | Սպորտ

Արագ և կայծակնային շախմատի առցանց մրցաշարում կայացան 4-6-րդ տուրերի մրցախաղերը: Մրցումների երկրորդ օրն անհաջող ստացվեց Լևոն Արոնյանի համար:

Հայ գրոսմայստերը 4-րդ տուրում առաջին պարտությունը կրեց՝ զիջելով աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենին: Հաջորդ երկու պարտիաներում նա հաշտություն կնքեց Պենտալա Հարիկրիշնայի և Ջեֆրի Սյունի հետ:

6 տուրից հետո Արոնյանը 7 միավորով ընթանում է 4-րդ տեղում: 9 միավորով առաջատարը Մագնուս Կառլսենն է, որին 8-ական միավորով հետապնդում են Յան Նեպոմնյաշչնին և Ուեսլի Սոն: Նշենք, որ արագ շախմատի մրցաշարում հաղթանակի համար տրվում է 2, ոչ-ոքիի դեպքում՝ 1 միավոր:

Այսօր կկայանան արագ շախմատի մրցաշարի ավարտական՝ 7-9-րդ տուրերի հանդիպումները: Արոնյանը հաջորդաբար կմրցի Հիկարու Նակամուրայի, Ուեսլի Սոյի և Լերնիեր Դոմինգեսի հետ:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси