Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումը կմասնակցի «Կովկաս-2020» զորավարժությանը

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումը կմասնակցի «Կովկաս-2020» զորավարժությանը

16:42 | 16.09.2020 | Քաղաքականություն

Սեպտեմբերի 21-ից 26-ը Ռուսաստանի Դաշնությունում` «Կապուստին Յար» զորավարժադաշտում (ք.Վոլգոգրադ) անցկացվելիք «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանն ու նախապատրաստական փուլին մասնակցելու նպատակով ՌԴ է մեկնել ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումը: Զորքերի (ուժերի) խմբավորման կազմում զորավարժության համատեղ գործողությունների իրականացման համար հրավիրված են Հայաստանի, Բելառուսի, Չինաստանի, Մյանմայի, Իրանի և Պակիստանի ստորաբաժանումները՝ մոտ 1000 զինծառայող:

Ռազմավարական զորավարժությանը դիտորդի կարգավիճակով կմասնակցեն Ադրբեջանի, Ինդոնեզիայի, Ղազախստանի, Տաջիկստանի և Շրի-Լանկայի ներկայացուցիչները:

Ընդհանուր առմամբ, «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը ներգրավված է շուրջ 80 հազար զինծառայող (այդ թվում՝ մարտական, թիկունքային և տեխնիկական ապահովման, ՀՕՊ, ռազմածովային ուժերի և հատուկ զորքերի միավորումներ ու զորամասեր): Զորավարժությանն ընդգրկված են մինչև 250 տանկ, մինչև 450 հետևակի մարտական մեքենաներ և զրահատեխնիկա, մինչև 200 հրետանային և համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր: 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси