Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ինքնամեկուսացման նոր կարգ է հաստատվել. Ավինյան

Ինքնամեկուսացման նոր կարգ է հաստատվել. Ավինյան

14:51 | 16.09.2020 | Քաղաքականություն

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այսուհետ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կամ ինքնամեկուսանալ 14 օրյա ժամկետով, կամ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։ 

Տվյալ անձանցից թեստավորման համար նմուշառումը կարող է իրականացվել բացառապես իրենց գտնվելու (ինքնամեկուսացման) վայրում՝ լաբորատորիայի աշխատակիցների այցելության միջոցով:

Իսկ արտերկրում կատարված թեստավորման բացասական պատասխանի առկայությունը ՀՀ ժամանող անձանց չի ազատում ինքնամեկուսացման պահանջից»

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси