Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ԱԱՏՄ-ն իրազեկում է. Ժամը 10-12-ին միայն տարեցներին սպասարկելու կանոնը կրկին ուժի մեջ է

ԱԱՏՄ-ն իրազեկում է. Ժամը 10-12-ին միայն տարեցներին սպասարկելու կանոնը կրկին ուժի մեջ է

13:33 | 16.09.2020 | Հասարակություն

ԱԱՏՄ-ն իրազեկում է, որ տնտեսավարողների կողմից ամեն օր՝ ժամը 10-12-ին, միայն տարեցներին սպասարկելու կանոնը կրկին ուժի մեջ է։  

Կարանտինի շրջանում կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված սանիտարական կանոնները սահմանված են ՀՀ առողջապահության նախարարի 2020 թ․ օգոստոսի 4-ի 17-Ն հրամանով։  

Որպես սահմանված կանոնների նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ վերոնշյալ հրամանում առանձին հավելվածներով սահմանված են տարբեր ոլորտների կողմից պարտադիր կատարման ենթակա սանիտարական կանոնները։   Դրանց չպահպանումը ենթադրում է վարչական պատասխանատվության միջոցներ՝ սահմանված Վարչական իրավախախտումների մասին օրենքի, մասնավորապես, 182․4 հոդվածով։ 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси