Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Բորելը սխալմամբ Լուկաշենկոյին անվանել է «Ուկրաինայի ոչ լեգիտիմ նախագահ»

Բորելը սխալմամբ Լուկաշենկոյին անվանել է «Ուկրաինայի ոչ լեգիտիմ նախագահ»

17:44 | 15.09.2020 | Քաղաքականություն

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյին  սխալմամբ անվանել է «Ուկրաինայի ոչ լեգիտիմ նախագահ», գրում է ТАСС-ը:

«Մենք Բելառուսի ընտրությունները համարում ենք  կեղծված, ուստի՝ Լուկաշենկոյին համարում ենք Ուկրաինայի ոչ լեգիտիմ նախագահ», - ասել է Եվրախորհրդարանի նստաշրջանում Բորելը:

Օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացվել են նախագահի ընտրություններ: Հանրապետությունում տեղամասերի փակումից հետո սկսվել են զանգվածային բողոքներ արդյունքների կեղծման դեմ:

Ընդդիմության թեկնածուների բոլոր շտաբները հայտարարել են, որ չեն ճանաչում պաշտոնական արդյունքները:
 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси