Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Պրեմիեր լիգայում հանդես եկող 4 ֆուտբոլիստներ վարակվել են կորոնավիրուսով

Պրեմիեր լիգայում հանդես եկող 4 ֆուտբոլիստներ վարակվել են կորոնավիրուսով

15:57 | 15.09.2020 | Սպորտ

Անգլիական Պրեմիեր լիգայում կորոնավիրուսի վարակման նոր դեպքեր են հայտնաբերվել, հաղորդում է Sky Sports-ը ։

Աղբուրի փոխանցմամբ, COVID-19-ով է վարակվել ևս 4 ֆուտբոլիստ։

Վարակված ֆուտբոլիստների անունները և այն ակումբները, որտեղ նրանք հանդես են գալիս չեն հրապարակվել: 

Վերջին թեստավորման ժամանակ թեստ է հանձնել 2131 ֆուտբոլիստ: 

Աղբյուրի տեղեկություններով, այս պահին վարակված 4 ֆուտբոլիստներն էլ մեկուսացել են և կարանտինային պայմաններում կմնան առնվազն 10 օր:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով Պրեմիեր լիգայի և մյուս թոփ առաջնությունների բոլոր հանդիպումներն անցկացվում են առանց հանդիսականների:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси