Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ուսանողների երթ դեպի կառավարություն՝ հանձնելու 5.000 ստորագրությամբ գրություն

Ուսանողների երթ դեպի կառավարություն՝ հանձնելու 5.000 ստորագրությամբ գրություն

14:49 | 15.09.2020 | Հասարակություն

Երեւանի պետական համալսարանի դիմաց քիչ առաջ մեկնարկեց քայլերթ դեպի ՀՀ կառավարություն։ Ուսանողների պահանջն է մասնակի փոխհատուցել իրենց ուսման վարձը։ Նրանք Կառավարությանը կներկայացնեն 5000 ուսանողի ստորագրություն: Ստորագրահավաքը մեկնարկել էր օրեր առաջ։ Նախաձեռնության հիմքերը մի քանիսն են:

Հեղինակները նշում են, որ հեռավար եղանակով կազմակերպվող դասերի անարդյունավետ են, COVID-19-ի պատճառով ընթացքում առաջանում են տեխնիկական, սոցիալական եւ այլ խնդիրներ։ Ստորագրահավաքին մասնակցել են ԵՊՀ եւ այլեւ այլ բուհերի ուսանողներ. նախաձեռնությունը բոլոր ուսանողների համար է։

Լրագրողների հետ զրույցում ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը նշեց, թե քանի որ ուսանողները շուտով պետք է վճարեն վարձավճարները, այդ պատճառով որքան հնարավոր է, շուտ են դիմում ՀՀ կառավարությանը։ 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси