
Հայտնի է Եվրոպական երրորդ խաղերի մարզաձևերի ցանկը
14:20 | 15.09.2020 | Սպորտ
Հաստատվել է Եվրոպական երրորդ խաղերի մարզաձևերի ցանկը, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
Հռոմում տեղի է ունեցել եվրոպական երկրների օլիմպիական կոմիտեների, Լեհաստանի սպորտի նախարարության և Եվրոպայի երրորդ խաղերի կազմկոմիտեի ղեկավարների հանդիպումը։ Ցանկում ընդգրկված են նետաձգություն, գեղալող, բադմինթոն, բասկետբոլ 3 × 3, լողափնյա հանդբոլ, բրեյք-դանս, կանոե, հեծանվային սպորտ, սուսերամարտ, մարմնամարզություն, ձյուդո, կարատե, ժամանակակից հնգամարտ, թիավարություն, ռեգբի, լեռնային կրոս, հրաձգություն, ժայռամագլցում, սեղանի թենիս, տրիաթլոն, վոլեյբոլ, ըմբշամարտ, ծանրամարտ մարզաձևերը:
Վերջնական ծրագիրը կհաստատվի եվրոպական և միջազգային մարզական ֆեդերացիաների կայանալիք բանակցությունների արդյունքում: Ակնկալվում է, որ մի խումբ մարզաձևերում հաղթողները և մրցանակակիրները կդառնան նաև Եվրոպայի մեդալակիրներ: Բացի այդ, կխաղարկվեն նաև Փարիզում 2024 թվականին անցկացվելիք օլիմպիական խաղերի ուղեգրեր:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2023 թվականին Եվրոպական մարզական խաղերը տեղի կունենան Լեհաստանի Կրակով քաղաքում: