Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 170 նոր դեպք

Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 170 նոր դեպք

12:52 | 15.09.2020 | Պատահարներ

Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 170 նոր դեպք, վարակից ապաքինվածներ չեն եղել:

Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին: Վրաստանում, ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2562 դեպք, վարակվածներից 1369-ն առողջացել է, 19-ը` մահացել:

6633 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 836-ը հսկողության տակ է հիվանդանոցներում: 

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 29 450 193 է, մահացել է 932 811 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին:

Վիրուսը տարածվել է 213 երկրում: 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси