Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կաթողիկոսն ու ԿԳՄՍ նախարարը քննարկել են հանրակրթական բարեփոխումների հետ կապված եկեղեցու առաջարկները

Կաթողիկոսն ու ԿԳՄՍ նախարարը քննարկել են հանրակրթական բարեփոխումների հետ կապված եկեղեցու առաջարկները

11:47 | 15.09.2020 | Քաղաքականություն

Կաթողիկոսն ու ԿԳՄՍ նախարարը քննարկել են հանրակրթական բարեփոխումների հետ կապված եկեղեցու առաջարկները

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սեպտեմբերի 14-ին կայացած հանդիպմանը քննարկել են պետություն-եկեղեցի հարաբերություններին առնչվող հարցեր: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են պետություն-եկեղեցի հարաբերություններին առնչվող հարցեր, հանրակրթության ոլորտի բարեփոխումներն ու դրանց հետ կապված Հայ Առաքելական եկեղեցու առաջարկությունները: Որոշվել է, որ առաջիկայում տեղի կունենա կրթության հարցերով համապատասխան ենթախմբերի հանդիպումը, որի շրջանակում էլ անդրադարձ կլինի նշված թեմաներին»,-նշում է Մելիքյանը։

 
 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси