Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Սորոսի Լարիսան սենսացիոն բացահայտումներ արեց

Սորոսի Լարիսան սենսացիոն բացահայտումներ արեց

15:20 | 14.09.2020 | Քաղաքականություն

iravunk.com-ը գրում է. 

Անցած շաբաթ  նիկոլական  պատվերով աշխատող լրատվամիջոցները ստացան Սորոսին  սրբագրելու հերթական պատվերը: Այդ  ռեժիմը սպասարկող , այսպես կոչված, լրատվամիջոցները  պետք է ապացուցեին, որ Սորոսը  պուպուշ եւ անմեղ երեւույթ է, որ Նիկոլի հեղափոխությանը չի ֆինանսավորել, որ ներկայումս Հայաստանի քաղաքական գործընթացների վրա ազդեցություն չունի, իսկ բոլոր նրանք, ովքեր Սորոսի վարած քաղաքականությունը համարում են վտանգավոր ժամանակին  ստացել են  այդ հիմնադրամից ինչ-ինչ գումարներ: Իհարկե, գտնվեցին լրատվամիջոցներ, ովքեր փորձեցին խուսափել այդ կեղտոտ եւ սեփական վարկանիշը  զրոյացնող  հանձնարարականից: Կային նաեւ նրանք, ովքեր ընդհակառակը կաշվից դուրս էին գալիս սեփական տերերի մոտ իրեն գոյությունը  արդարացնելու մղումով: Ինչպես, օրինակ` Հ1-ի Պետրոսը: Ցավալի է, որ  իշխանությունների կամակատարների եւ կեղտոտ հանձնարարականների ցուցակում հայտնվեց պատգամավոր Թագուհի Թովմասյանի լրատվամիջոցը: Ցավալի է, միաժամանակ զարմանալի: Չէ՞ որ, եթե պետրոսանմանների համար այլեւս կորցնելու բան չկա, եւ իրենց հեղինակությունը այլեւս երբեք չի վերականգնվի,  ապա  Թագուհի Թովմասյանի համար մտնել կոնմպոմատների պատերազմների մեջ կարծես թե խիստ անցանկալի է, չէ՞ որ իր վերաբերյալ այլ լրատվամիջոցներ նույնպես կարող են ինչ-ինչ հրապարակումներով հանդես գալ: Եվ, եթե, ասենք, իշխանությունը զավթած խունտայի ամբողջ քարոզչամեքենան փորում, փորփրում է իրենց ընդդիմադիրների  կյանքի  վերջին 20-30 տարիները եւ ամբողջ գտածը լինում է մի 300 դոլարանոց  ինքաթիռի տոմս ինչ-որ կոնֆերանսի մասնակցելու համար, ապա եթե փորփրեն ներկայիս պատգամավորիկների  եւ պատգամավորուհիների  կյանքի դերվագները, ապա դուրս կգան շատ ավելի աղմկահարույց  եւ հետաքրքրաշարժ դրվագներ: Մանավանդ, որ այսօրվա իշխանավոր-իշխանավորուհիների մեծ մասը աշխատել է նախկինների ձեռքի տակ:

Սակայն հանձնարարությունը կատարված է չափից դուրս վատ: Այսպես` Պետրոսը Սորոսի ֆոնդի  Լարիսային  Հ1 հրավիրելով շատ ավելի բարդացրեց ոչ միայն իր եւ իր փոխնախարար կնգա գործերը, այլ ընդհանրապես կարելի է ասել տապալեց հանձնարարությունը եւ բացահայտ վտանգի տակ դրեց ամբողջ խունտան: Լարիսան, չգիտես ինչից ելնելով, որոշեց բացել բոլոր փակագծերը: Գուցե դա հայրենի , որը կարծես իր համար մայրենի չէ, վատ իմացությունից էր, գուցե  մտքի ճկունության բացակայությունից, իսկ գուցե նա այդ կերպ փորձեց  պատժել Նիկոլի խունտային վերջինիս կառկառուն ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանի  «Սորոսը ո՞ւմ շունն է» անպատիժ մնացած արտահայտության համար: Համենայնդեպս, ինչքան էլ Պետրոսը ջանում էր «ճիշտ» ու անհրաժեշտ պատասխաններ կորզել Սորոսի Լարիսայից, նա համառորեն ասում էր հակառակը: Այսպես Լարիսան հայտարարեց, որ  իր կազմակերպությունը եւ վերջինիս հետ համագործակցող  անձերն ու կազմակերպությունները  մասնակցել են եւ աջակցել են Նիկոլի հեղափոխությանը. ընգծված սատարում էինք  Նիկոլին եւ «Իմ քայլին»,- հայտարարում է Լարիսա Մինասյանը: Նա  նաեւ բացատրում է հեղափոխություն կոչեցյալին սորոսների սատարման պատճառները: Բանն այն է, որ, ըստ իրեն, հեղափոխությունը  առաջ էր քաշում հենց այն արժեքները,  որոնք  հոգեհարազատ են սորոսականների համար: Եվ այդ արժեքները հաղթեցին հեղափոխության շնորհիվ ու արդյունքում: Այսինքն`  սորոսական արժեքներն էին, որոնց առաջ էր տանում Նիկոլ Փաշինյանը ու իր  գերազանացապես սորոսականներով կազմված թիմը: Հենց դա էլ պետք էր ապացուցել, որ Նիկոլը  ոչ թե «բառադի ու անկապ» հեղափոխություն էր անում, թոշակներ եւ նպաստներ բարձրացնելու ձգտումով, այլ առաջ էր տանում սորոսական արժեհամակարգը: Այդ արժեհամակարգի արդյունքում է, որ հարձակումներ եղան Հայ Առաքելական եկեղեցու, հայեցի կրթության, հայոց մշակույթի եւ այլ ազգային արժեքների վրա: «Մենք հետամուտ ենք եղել այդ փոփոխություններին»,- հայտարարեց Լարիսա Միանսյանը: Երկորդ բացահայտումը այն էր, թե  նախկին իշխանությունների օրոք  սորոսականների կյանքը Հայաստանում այնքան էլ քաղցր չէր` «նախկինների համար մենք միշտ եղել ենք չարիք եւ մնացել ենք չարիք... Ըստ իրենց` մենք եղել ենք փոքր, աննշան չարիք, չարիք, որ չի կարող ունենալ ազդեցություն»: Այսպիսով, Լարիսան բացահայտում է, որ թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի ժամանակահատվածներում, ի տարբերություն այս օրվա նրանք ազդեցություն քաղաքական գործընթացների վրա չունեին: Ավելին, նրանք համարվում էին չարիք, ինչպես այսօր նրանք չարիք են համարվում աշխարհի հզորագույն պետությունների եւ առաջադեմ ու ազնիվ  բազմաթիվ քաղաքական ու հասարակական գործիչների կողմից:

Երրորդ բացահայտումը, որ կատարեց Լարիսան Պետրոսի ներկայությամբ, այն էր, որ հաղշրջումից հետո սորոսականները ակտիվորեն զբաղվում են քաղաքականությամբ եւ ազդում մի շարք կարեւորագույն  ոլորտների զարգացման, իսկ իրականում ետընթացի վրա: Նախ Լարիսան հայտարարեց, որ նրանք  մի շարք հանրային խորհուրդների մասն են կազմում, ապա  փաստեց, որ առողջապահության, արդարադատության, կրթության եւ մարդու իրավունքների ոլորտներում զբաղվում են քաղաքականությամբ: Այդ զբաղվելու արդյունքում առողջապահական ցուցանիշներով Հայաստանը աշխարհում վատագույն տասնյակի մեջ է հայտնվել, կրթությունը ամբողջությամբ քայքայվել է եւ այսօր հանրությունը պահանջում է նախրարաի հրաժարականը, արդարադատության համակարգը, որը գլխավորում է «անչափահաս» նախարարը իր ոչ պրոֆեսիոնալիզմով, հակասահմանադրությամբ ու հակաօրինականությամբ  զարմանք է առաջացնում անգամ  եվրոապական  բազմաթիվ կառույցներում, որոնք  ժամանակին աջակցել էին Նիկոլին: Մարդու իրավուքների մասին Հայաստանում խոսելն ավելորդ է`  կես տարի արտակարգ դրության մեջ  ապրող, տուգանվող, հիվանդացող, անօգնական եւ անգործ մնացած հանրությունը դատապարտվեց եւս  4 ամիս անհասկանալի ու հակասահմանադրական կարատինի մեջ ապրելու ճաակտագրին: Ահա սորոսականների քաղաքական գործունեության արդյունքները:

Ավելին, Լարիսան Պետրոսի մոտ հանդես եկավ որպես  թունգ քաղաքական գործիչ կատարելով շատ պատասխանատու քաղաքական հայտարարություններ այն մասին, թե նախկին իշխանությունները զավթել էին իշխանությունը, կեղծել էին ընտրությունները, թաղվել էին համակարգային կոռուպցիայի մեջ եւ թե հանրությունը նրանց մերժել է եւ նրանք այլեւս ոչ մի շանս չունեն: Այստեղ էլ նա  կարծես թե չափը անցավ ոչ մաիյն այն պատճառով, որ իրենց ` սորոսական հեղափոխությունից հետո 2,5 տարվա ընթացքում իրենց այդպես էլ չհաջողվեց ապացուցել վերոհիշյալ հայտարարություններից որեւէ մեկը, այլեւ նրանով, որ նա իրենից անկախ խոսեց այն լեզվով, որին կրկնօրինակում է Նիկոլը: Այսինքն` առնվազն նրանք երկուսն էլ օգտվում են նույն հուշարարի ներկայացրած խորհրդատվությթունից եւ երկուսն էլ վախենում են ինչպես սատանան խունկից, որ մի օր ազգային պահպանողական ուժերը Հայաստանում կվերականգնեն սահմանադարական կարգը եւ սորոսականները կրկին կհամարվեն չարիք: Լարիայի չորրոդ բացահայտումը այն է, որ նրանք չեն ճանաչում Արցախը, որեւէ ձեւով Արցախում կոպեկ անգամ չեն ծախսել ճիշտ այնպես, ինչպես  աշխարհի բոլոր սորսականները եւ թուրքերը, որոնք այդքան շատ է սիրում Սորոս պապիկը: «Մենք աշխատում ենք միայն ՀՀ տարածքում եւ Արցախում ԵՐԲԵՔ ոչ մի ծրագիր չեն արել»,- հպարտանում է, թե զեկուցում Լարիսան: Հարց է ծագում. ինչո՞ւ: Եթե սորոսականները համարում են, որ նրանք բարի գործ են անում, ասնեք` առողջապահության համակարգում, ապա ինչո՞ւ Հայաստանում իրենց ծախսած 57 մլն դոլարից  չէր կարելի մի 2 մլն ծախսել Արցախում: Հավանաբար Սորոս պապիկը չէր ցանկանում նեղացնել իր սիրելի թուրքերին եւ աշխարհի գլոբալիստներին: Թեեւ, մյուս կողմից Արցախի բախտը բերել է, որ սորոսականները այդտեղ անմիջապես եւ ուղիղ աշխատել չեն կարող: Եվ վերջապես, Լարիսայի  հինգերորդ բացահայտումը այն էր, որ նրանք  ներկայիս ընդդիմադիր գործիչներին երբեք  փող չեն տվել եւ չեն ֆինանսավորել: Ու ինչքան էլ Պետրոսը փորձում էր նրան  պատվերի տեսքով իջեցրած ընդդիմադիրների անուններ հնչեցնել եւ Լարիսայից կորզել, թե  վերջինս  այդ ընդդիմադիրներին  ֆինանսավորել է, Լարիսան պնդում էր. «Մենք այդ մարդկանց փող չենք տվել եւ նրանց չենք ֆինանսավորել», հերթական անգամ փչացնելով Պետրոսին, ձեռքի հետ էլ բոլոր նրանց, ովքեր սեփական կաշին փրկելու համար մղվեցին  իշխանական կեղտոտ պատվերները կատարելու գործի մեջ:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси