Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հայտնի է, թե ով է փոխարինելու Աբեին Ճապոնիայի վարչապետի պաշտոնում

Հայտնի է, թե ով է փոխարինելու Աբեին Ճապոնիայի վարչապետի պաշտոնում

13:24 | 14.09.2020 | Քաղաքականություն

Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ է ընտրվել Յոսիհիդե Սուգան, հայտնում է РИА Новости-ն:

Սպասվում է, որ սեպտեմբերի 17-ին նա այդ պաշտոնում կփոխարինի պաշտոնաթող վարչապետ Սինձո Աբեին:

Օգոստոսի 28-ին Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է առողջական վիճակի վատթարացման հետ կապված պաշտոնաթող լինելու մասին

Նա կշարունակի ծառայել մինչև իր իրավահաջորդի ընտրությունը:

Նրա խոսքով՝ առողջական խնդիրը վերահսկելի էր, սակայն հունիսին հայտնաբերվել է ռեցիդիվ: Դա խոցային կոլիտ է, որով Աբեն տառապում է պատանեկությունից:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси