Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Համոզված եմ, որ ԲՀԿ-ին կհաջողվի մեծ հանրահավաք անել. Վարդան Ղուկասյան

Համոզված եմ, որ ԲՀԿ-ին կհաջողվի մեծ հանրահավաք անել. Վարդան Ղուկասյան

12:10 | 14.09.2020 | Քաղաքականություն

Համոզված եմ, որ ԲՀԿ-ին կհաջողվի մեծ հանրահավաք անել. Վարդան Ղուկասյան
 
 

Ես համոզված եմ, որ ԲՀԿ-ին կհաջողվի մեծ հանրահավաք անել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը:

«Ինչո՞ւ պետք է ժողովուրդը չգա ԲՀԿ-ի հետեւից: Նախ ժողովուրդը միշտ էլ ԲՀԿ-ին ձայն է տվել, իսկ այսօր էլ օր-օրի ժողովուրդը հիասթափվում է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է «ԻՄ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի պնդմանը, թե ԲՀԿ-ն այլ ուժերի ազդեցության տակ է գործում, Վարդան Ղուկասյանն արձագանքեց. «Շատ սխալ է ասում, ԲՀԿ-ն շատ ազատ կուսակցություն է, ազատ է գործում: Ես այդպիսի բան չեմ տեսնում: Նախկինի համար բան չունեմ ասելու, այն ժամանակ թափանցիկ ասում էին՝ ով ում հետ է, բայց հիմա բացառում եմ, որ որեւէ մեկի հետ լինի»

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси