Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Մխիթարյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել ընկերական խաղում (տեսանյութ)

Մխիթարյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել ընկերական խաղում (տեսանյութ)

14:44 | 10.09.2020 | Սպորտ

«Ռոման» ընկերական հանդիպում է անցկացրել «Ֆրոզինոնեի» հետ և հաղթել 4-1 հաշվով:

Հռոմեական թիմի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: 

Նա 37-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Լորենցո Պելեգրինիին, իսկ 45-րդ րոպեին անձամբ է դարձել գոլի հեղինակ։

Հիշեցնենք, որ Մխիթարյանը սեպտեմբերի 5-ի` «Սամբենեդետեսեի» դեմ ընկերական հանդիպմանը (4-2) նույնպես աչքի էր ընկել գոլով։

 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси