Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Բելառուսում սկսվել են ցուցարարների զանգվածային ձերբակալությունները

Բելառուսում սկսվել են ցուցարարների զանգվածային ձերբակալությունները

09:39 | 07.09.2020 | Քաղաքականություն

Բելառուսում սկսվել են ցուցարարների զանգվածային ձերբակալությունները

 

Բելառուսի իրավապահ մարմինների աշխատակիցները սկսել են զանգվածաբար ձերբակալել ցուցարարներին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի- ն ։

Գործակալության տեղեկություններով՝ ձերբակալվել է ընդդիմության ակցիայի առնվազն 16 մասնակից։ Ինչպես գրում է Onliner պարբերականը, Մինսկի տարբեր վայրերում ձերբակալությունները սկսվել են, երբ ցուցարարները սկսել են ցրվել:

Բելառուսի ՆԳՆ-ն հայտնում է, որ ամբողջ երկրում բողոքի ակցիաների ժամանակ հարյուրավոր մարդիկ են ձերբակալվել, հստակ թիվը կհաղորդվի երկուշաբթի՝ սեպտեմբերի 7-ին:

Ամբողջ Բելառուսում սեպտեմբերի 6-ին ընդդիմության բողոքի ակցիաներ են տեղի ունեցել ։ Հանրապետության մայրաքաղաքի փողոցներում տեղակայվել է հատուկ տեխնիկա, իսկ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նստավայրի մոտ ԲՏՌ են նկատել։ Հաղորդվում է նաև, որ Մինսկում անկախության պալատի մոտ պղպեղի գազ են ցանել։ Թե ում կողմից է կիրառվել գազը, և ինչն է դրա պատճառը, դեռ հայտնի չէ։

Օգոստոսի 9-ին Բելառուսում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, որոնց ընթացքում երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ԿԸՀ-ի տվյալներով, ստացել է ձայների 80 տոկոսը: Դա բողոքի զանգվածային ակցիաներ է առաջացրել ամբողջ երկրում։ Ակցիաները չեն դադարում ավելի քան երեք շաբաթ: Առաջին բողոքները խիստ ցրվեցին։ Ձերբակալվել է 7 հազար մարդ, հայտնի է չորս զոհի մասին։ Ձերբակալվածները պատմել են մեկուսարաններում ծեծի մասին։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси