Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ես համաձայն եմ, որ շատերի համար ուսման վարձը բարձր է, բայց կա երկու կողմ. ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար (Տեսանյութ)

Ես համաձայն եմ, որ շատերի համար ուսման վարձը բարձր է, բայց կա երկու կողմ. ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար (Տեսանյութ)

14:38 | 02.09.2020 | Հասարակություն

 

Մի շարք լրատվամիջոցներ, քաղաքական ուժեր, առանձին պատգամավորներ խոսում են ուսման վարձերի բարձր լինելու մասին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանը։

«Ես համաձայն եմ, որ շատերի համար դա բարձր է, բայց կա երկու կողմ. Մեկը ծառայություն է մատուցում, մյուսը ծառայություն է ստանում, ընդ որում՝ մեր առաջարկած ծառայությունները մենաշնորհային չեն։ Մեր բոլոր մասնագիտությունների գծով կան այլ առաջարկներ, մարդիկ կարող են ընտրել։ Եթե ընտրել են այս գնով այս ծառայությունը, ուրեմն իրենց ձեռք է տալիս», - ասաց Գեղամ Գևորգյանը։

Նա նշեց, թե հաճախ են ասում նաև, թե պետք է զեղչեր անել ուսանողների համար։
 

«Այստեղ էլ կա խնդիր։ Ըստ համապատասխան օրենքի, եթե մենք 10 տոկոսից ավելի զեղչ ենք անում, ապա դա ուսանողի համար եկամուտ է լինում, իսկ մենք, որպես հարկային գործակալ, պարտավոր ենք վճարել նրա հարկերը։ Օրինակ, եթե մենք 100 մլն դրամից ավելի զեղչ ենք անում, դրա դիմաց մոտավոր 30 մլն դրամ վճարում ենք պետական բյուջե», - ասաց ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси