Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Լևոն Արոնյանը, Էլինա Դանիելյանն ու Գաբրիել Սարգսյանը սուր քննադատության են ենթարկել ՖԻԴԵ-ին

Լևոն Արոնյանը, Էլինա Դանիելյանն ու Գաբրիել Սարգսյանը սուր քննադատության են ենթարկել ՖԻԴԵ-ին

10:20 | 31.08.2020 | Սպորտ

Լևոն Արոնյանը, Էլինա Դանիելյանն ու Գաբրիել Սարգսյանը սուր քննադատության են ենթարկել ՖԻԴԵ-ին

 
 

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատարներ Լեւոն Արոնյանը, Էլինա Դանիելյանն ու Գաբրիել Սարգսյանը սոցիալական ցանցերում արած գրառումներով սուր քննադատության են ենթարկել Շախմատի միջազգային ֆեդերացիային (ՖԻԴԵ), որն առաջին անգամ անցկացված օնլայն Օլիմպիադայի չեմպիոններ է հռչակել Ռուսաստանի եւ Հնդկաստանի թիմերին։

«Պետք է ենթադրել, որ ինչպես միշտ, մեզնից ոմանք քիչ անջատված են ինտերնետից, քան մյուսները»,- Թվիթերում գրել է Լեւոն Արոնյանը՝ ավելացնելով #1984-ը՝ ակնարկելով Օրուելի «1984» հակաուտոպիան։

 

«ՖԻԴԵ-ում իսկապես կարծո՞ւմ են, որ իրենք ամենախելացին են, իսկ մյուսները ապուշ են։

Ամոթ եւ խայտառակություն նրանց՝ իրենց փչացած եւ գարշահոտ գործունեությամբ։ Այս ամենից հետո նրանք պետք է հրաժարական տան։ Սա մեծ խայտառակություն է շախմատի համար»,- Թվիթերում գրել է Էլինա Դանիելյանը։

«Ինչպիսի խայտառակություն։ Արկադի Դվորկովիչ եւ Էմիլ Սուտովսկի, դուք ձախողվեցիք։ Դուք ամբողջ շախմատային աշխարհին ցույց տվեցիք, որ չունեք բարոյական սկզբունքներ»,- գրել է Գաբրիել Սարգսյանը Ֆեյսբուքում։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси