Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Շախմատային սկանդալ. Հայաստանի ընտրանին հրաժարվել է շարունակել պայքարը

Շախմատային սկանդալ. Հայաստանի ընտրանին հրաժարվել է շարունակել պայքարը

08:39 | 29.08.2020 | Սպորտ

Շախմատային սկանդալ. Հայաստանի ընտրանին հրաժարվել է շարունակել պայքարը

Հայաստանի շախմատի հավաքականը հրաժարվել է շարունակել առցանց անցկացվող օլիմպիադայի քառորդ եզրափակիչ փուլի հանդիպումը:

Հնդկաստանի հավաքականի հետ առաջին մրցամարտն ավարտվել է հնդիկ շախմատիստների նվազագույն առավելությամբ՝ 3,5:2,5: Սակայն պարզվել է, որ 5-րդ խաղատախտակի վրա, որի վրա հանդես է եկել Հայկ Մարտիրոսյանը, ծրագրային խնդիր է ծագել, որի պատճառով հայ շախմատիստը չի կարողացել քայլ կատարել և նրա հաշվին պարտություն է գրանցվել: Հայաստանի հավաքականը բողոքարկել է այդ պարտիան և առաջարկել է այն վերսկսել այն քայլից ու այն ժամաքանակից, որից հետո առցանց հարթակում ծրագրային խնդիր է առաջացել: Սակայն ՖԻԴԵ-ն, որը օլիմպիադայի անցկացման պատասխանատուն է, չի բավարարել մեր հավաքականի պահանջը:

Արդյունքում Հայաստանի ընտրանին հրաժարվել է շարունակել հանդիպումը և թիմը տեխնիկական պարտություն է գրանցել: Հնդկաստանը մտել է կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի Ադրբեջան – Լեհաստան զույգի հաղթողի հետ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси