Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Լուկաշենկոն հրամայել է առանց նախազգուշացման արձագանքել սահմանի խախտումներին

Լուկաշենկոն հրամայել է առանց նախազգուշացման արձագանքել սահմանի խախտումներին

08:55 | 23.08.2020 | Քաղաքականություն

Լուկաշենկոն հրամայել է առանց նախազգուշացման արձագանքել սահմանի խախտումներին
 
 

Բելառուսը կարձագանքի պետական սահմանը խախտողներին՝ առանց նախազգուշացման, հայտարարել է հանրապետության ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ի պատասխան սահմանների մոտ հաճախակիացած թռիչքների մասին պաշտպանության նախարարությունից ստացված տեղեկատվության:

«Առա՛նց նախազգուշացման։ Եթե նրանք խախտում են պետական սահմանը, մենք արձագանքում ենք առանց նախազգուշացման»,- Գրոդնոյի շրջանի զորակայան այցի ընթացքում հայտարարել է Լուկաշենկոն: Զինվորականների հետ նրա զրույցի կադրերը ցուցադրել է СТВ հեռուստաալիքը։

Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը նախագահին զեկուցել է սահմանի մերձակայքում թռիչքների հաճախակիացման մասին: «Մոտենում են սահմանին եւ շրջադարձ են կատարում»,- ասել է նա:

«Կիրակի օրը քամին մեր ուղղությամբ է, եթե դա տեղի ունենա, կգործենք օրենսդրության համաձայն»,- ասել է նախարարը:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси