Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Իսպանական իշխանությունները խստացնում են կարանտինը

Իսպանական իշխանությունները խստացնում են կարանտինը

16:31 | 15.08.2020 | Պատահարներ

Իսպանիայի առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել ներդնել լրացուցիչ միջոցներ՝ նոր տեսակների կորոնավիրուսի տարածումը զսպելու համար: Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Սալվադոր Իլյան: Նրա խոսքով՝ դիսկոտեկների և բարերի աշխատանքն արգելված է, մինչդեռ ռեստորանները և սրճարանները պետք է փակվեն ոչ ուշ, քան ժամը մեկը: Բացի այդ, գերատեսչությունը որոշում է կայացրել արգելել ալկոհոլի օգտագործումը փողոցում:

Հանրային վայրերում՝ ներառյալ փողոցում, ծխելը նույնպես արգելված է, եթե հնարավոր չէ երկու մետր հեռավորություն պահպանել, նախազգուշացրել է նա: Համաձայն վերջին տվյալների՝ համաճարակի սկզբից ի վեր Իսպանիայում հայտնաբերվել է COVID-19 վարակի 358 843 դեպք: Ընդհանուր առմամբ, 196 958 մարդու հաջողվել է հաղթահարել հիվանդությունը, սակայն բարդություններից մահացել է 28 617 մարդ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси