Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը․ քննարկվել են Հայեցակարգի մշակման աշխատանքներին վերաբերող հարցեր

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը․ քննարկվել են Հայեցակարգի մշակման աշխատանքներին վերաբերող հարցեր

15:13 | 15.08.2020 | Քաղաքականություն

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Հանձնաժողովի հերթական նիստը, հայտնում են Արդարադատության նախարարությունից: Վերջինի ընթացքում քննարկվել են հայեցակարգի մշակման աշխատանքների կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև առանձին զեկույցներով են հանդես եկել հանձնաժողովի անդամներ Արմեն Մազմանյանը և Անահիտ Մանասյանը՝ համապատասխանաբար անդրադառնալով ընտրակարգին/իշխանությունների տարանջատմանն ու հավասարակշռմանը և պաշտոնատար անձանց անձեռնմխելիության ինստիտուտին։ Հանձնաժողովի անդամները, յուրաքանչյուր զեկույցից հետո, հարցեր են ուղղել զեկուցողներին, ներկայացրել իրենց դիտարկումներն ու առաջարկները։ Ամփոփելով քննարկումները՝ հանձնաժողովի նախագահ Կիրակոսյանը հորդորել է անդամներին օրակարգային հարցերի վերաբերյալ դիտարկումները ներկայացնել մինչև օգոստոսի 31-ը։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси