Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ռուսաստանում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը

Ռուսաստանում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը

14:17 | 15.08.2020 | Քաղաքականություն

Ռուսաստանում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը, որը մշակվել է ՌԴ առողջապահության նախարարության Ն. ֆ.Գամալեի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի կողմից: Այս մասին հայտնում են երկրի Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից, գրում է ТАСС-ը։

Պատվաստանյութը ստացել է «Սպուտնիկ V» անվանումը:

Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտել է, որ պատվաստանյութն առաջին հերթին ուղղված է լինելու ներքին շուկային, սակայն նշել է, որ բանակցություններ են ընթանում նաև ռուսական տեխնոլոգիան արտերկիր արտահանելու ուղղությամբ:

Նախարարը հավելել է, որ 2020թ. վերջին և 2021թ. սկզբին Ռուսաստանը կկարողանա ամսական արտադրել 5 մլն չափաբաժնով պատվաստանյութ: Պատվաստանյութն առաջինը կտրամադրվի բուժաշխատողներին:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси