Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՆՍՊԱՍԵԼԻ ՓՈԽԵԼ Է ԻՐ ԵՎ ԿՆՈՋ ԹԻԿՆԱԶՈՐԸ

«ՀՐԱՊԱՐԱԿ». ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՆՍՊԱՍԵԼԻ ՓՈԽԵԼ Է ԻՐ ԵՎ ԿՆՈՋ ԹԻԿՆԱԶՈՐԸ

11:10 | 15.08.2020 | Մամուլ

«ՀՐԱՊԱՐԱԿ». ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՆՍՊԱՍԵԼԻ ՓՈԽԵԼ Է ԻՐ ԵՎ ԿՆՈՋ ԹԻԿՆԱԶՈՐԸ

Երեկ մենք տեղեկություն ստացանք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կադրային կտրուկ փոփոխություններ է արել իր եւ կնոջ պահպանության ծառայություններում։ Միանգամից վեց անձ է ազատել աշխատանքից, նրանց փոխարինելով նոր աշխատակիցներով։

Տեղեկության վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ վարչապետի խոսնակից։ Վերջինս նշեց, որ չի մեկնաբանում ինֆորմացիան։ Երբ պնդեցինք հարցը, նա կրկնեց, որ մեկնաբանություն չունի։Մեր տեղեկություններով՝ աշխատանքից ազատվել են վարչապետի պահպանությունն իրականացնող ՊՊԾ ղեկավարը, ԱԱԾ ՊՊԾ 1-ին բաժնի պետը, վարչապետի վարորդը, ինչպես նաեւ Աննա Հակոբյանի թիկնազորի պետը, մի կին թիկնապահ եւ վարորդը։ Անտեղյակ անձին կարող է թվալ, թե վարչապետի ընտանիքի նկատմամբ ոտնձգություններ կամ ինչ որ վտանգ է եղել, դա է պատճառը, որ կադրային ջարդ է իրականացնում։ Բայց մեր աղբյուրը ասում է, որ պատճառները շատ ավելի պարզունակ են եւ կապված են վարչապետի կնոջ պահպանության հետ։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси