Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Թրամփի խորհրդական ընդունել է ԱՄՆ-ի պարտությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում

Թրամփի խորհրդական ընդունել է ԱՄՆ-ի պարտությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում

09:32 | 15.08.2020 | Քաղաքականություն

Թրամփի խորհրդական ընդունել է ԱՄՆ-ի պարտությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում

ԱՄՆ-ն անհաջողության է մատնվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ Իրանի դեմ զենքի էմբարգոյի երկարաձգմանը հասնելու հարցում: Այդ մասին «Fox News»-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենը:

Ուրբաթ օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հավանություն չտվեց Իրանի դեմ զենքի էմբարգոն երկարաձգելու մասին ամերիկյան բանաձևին, որի օգտին ակտիվորեն հանդես է գալիս Վաշինգտոնը։ Համաձայն պայմանավորվածությունների՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շրջանակներում Իրանին ռազմական տեխնիկայի մատակարարման թույլատրող կարգը ժամանակավոր բնույթ է կրում եւ լրանում է հոկտեմբերի 18-ին: Պատժամիջոցի ժամկետը երկարացնելու ամերիկյան փաստաթղթի օգտին քվեարկել են միայն ԱՄՆ-ն ու Դոմինիկանը։ Ռուսաստանն ու Չինաստանը դեմ էին, ԱԽ մյուս 11 անդամները՝ ձեռնպահ։

«Մենք այսօր պարտություն կրեցինք, բայց դա դեռ վերջը չէ»,- ասել է ՕԲրայենը:

Դոնալդ Թրամփի խորհրդականը նաեւ խոստովանել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Միացյալ Նահանգներին աջակցելուց Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի հրաժարվելը «հիասթափեցնում է, բայց չի զարմացնում»:

Ավելի վաղ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ում դեմ է քվեարկել Իրանի դեմ զենքի էմբարգոն երկարաձգելու վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկած բանաձեւի նախագծին, քանի որ հետեւողականորեն դեմ է հանդես գալիս Թեհրանին նման սահմանափակումներ պարտադրելու փորձերին:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси