Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Զելենսկին մերժել է Բելառուս ժամանելու Լուկաշենկոյի հրավերը

Զելենսկին մերժել է Բելառուս ժամանելու Լուկաշենկոյի հրավերը

20:03 | 14.08.2020 | Քաղաքականություն

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատասխանել է բելառուս գործընկերոջ հրավերին եւ հայտարարել, որ չի մեկնի Բելառուս, քանի դեռ երկրում իրավիճակը չի կայունացել, գրում է РИА Новости-ն:

Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օգոստոսի 9-ին երկրում տեղի ունեցած նախագահական ընտրությունների վերջնական արդյունքներն է հրապարակել, որոնց համաձայն՝ երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել է ձայների 80,1%-ը, ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան՝ 10,1%-ը:

Հիշեցնենք, որ զանգվածային ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր: Քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси