Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով

17:30 | 14.08.2020 | Հասարակություն

Հանրապետության տարածքում օգոստոսի 14-ի ցերեկը, 15-ին, 18-19-ը առանձին շրջաններում, 16-17-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 14-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում օգոստոսի 14-ի երեկոյան, 15-17-ի գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օգոստոսի 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси