Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Մենք համավարակի հաղթահարման գործընթացում ենք.Փաշինյանը BBC-ին ներկայացրել է Covid-19-ի իրավիճակը

Մենք համավարակի հաղթահարման գործընթացում ենք.Փաշինյանը BBC-ին ներկայացրել է Covid-19-ի իրավիճակը

12:36 | 14.08.2020 | Քաղաքականություն

Մենք համավարակի հաղթահարման գործընթացում ենք.Փաշինյանը BBC-ին ներկայացրել է Covid-19-ի իրավիճակը

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի շտապում գնահատականներ տալ կորոնավիրուսի հաղթահարման գործընթացում Հայաստանի կառավարության իրականացրած և իրականացվող գործողություններին: Այս մասին Փաշինյանն ասել է BBC HARDtalk հաղորդման ընթացքում:

«Կարծում եմ, որ եզրակացություն կազմելը դեռ վաղ է, քանի որ, ցավոք, համավարակը զարգանում է ամբողջ աշխարհում: Մենք որդեգրել ենք մեր երկրում համաճարակի դեմ պայքարի ռազմավարություն: Եվ այդ ռազմավարությունը համապատասխանում է մեր երկրի պայմաններին: Եկեք չշտապենք և եզրակացություններ անենք միայն համավարակը հաղթահարելուց հետո»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանը համավարակի հաղթահարման գործընթացում է:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси