Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ԱՄՆ դեսպանությունն աշխատակազմին արգելել է օգտվել հայկական ավիափոխադրողների ծառայություններից

ԱՄՆ դեսպանությունն աշխատակազմին արգելել է օգտվել հայկական ավիափոխադրողների ծառայություններից

18:05 | 13.08.2020 | Քաղաքականություն

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն իր աշխատակիցներին արգելել է ճամփորդել հայկական որևէ ավիաընկերությամբ և նույնը հորդորում է անել ԱՄՆ քաղաքացիներին։

Զգուշացման տեքստը տեղադրվել է դեսպանատան պաշտոնական կայքում։ Այն ներկայացնում ենք ստորև.

«2020 թվականի հունիսին Եվրամիությունը (ԵՄ) հայկական բոլոր ավիափոխադրողներին ավելացրեց ԵՄ օդային անվտանգության «սև» ցուցակում՝ կապված Հայաստանում հավաստագրված ավիափոխադրողների անվտանգության վերահսկողության վերաբերյալ մտահոգությունների հետ:

Սահմանափակումը մինչև 2022 թվականն արգելում է բոլոր հայկական ավիափոխադրողներին թռչել ԵՄ երկրներ:

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ԱՄՆ դեսպանության աշխատակազմին արգելվում է օգտվել հայկական ավիափոխադրողներից պաշտոնական ուղևորություններ կատարելու համար:

Սա ներառում է ստորև բերված սուբյեկտները, բայց չի սահմանափակվում դրանցով ՝ Aircompany Armenia, Armenia Airways, Հայկական ուղղաթիռներ, Atlantis Armenian Airlines, Atlantis European Airways, Mars Avia և Skyball»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси