Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

14:52 | 13.08.2020 | Հասարակություն

Հանրապետության տարածքում օգոստոսի 13-ի ցերեկը, 14-18-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 13-17-ն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում օգոստոսի 13-ի երեկոյան, 14-17-ի գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օգոստոսի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси