Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Մանկատան 163 շրջանավարտի` 2003-2015 թթ. հատկացված բնակարանները սեփականության իրավունքով կնվիրաբերվի նրանց

Մանկատան 163 շրջանավարտի` 2003-2015 թթ. հատկացված բնակարանները սեփականության իրավունքով կնվիրաբերվի նրանց

11:31 | 13.08.2020 | Քաղաքականություն

Մանկատան 163 շրջանավարտի` 2003-2015 թթ. հատկացված բնակարանները սեփականության իրավունքով կնվիրաբերվի նրանց

Կառավարությունն ընդունեց նախագիծ, որի համաձայն ով 2003-2015 թթ. ընթացքում Հայաստանի մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին հատկացված բնակելի տարածությունը կամ բնակարանները նվիրաբերվեցին դրանք զբաղեցրած  մանկատան 163 շրջանավարտներին: Կառավարությունում հիմնական զեկույցով հանդես եկավ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Նախարարը նշեց, որ բնակարանները տրամադրվել էին անհատույց օգտագործման իրավունքով` 10 տարի ժամկետով: «Պայմանագրով նախատեսվում էր, որ հետագայում բնակարանը կարող էր մասնավորեցվել կամ տրվել վարձակալության, չնայած դրան՝ մանկատան շրջանավարտների դիմումներին ընթացք չէր տրվել և շրջանավարտներից երեքի զբաղեցրած բնակարանների շենքերի նախնական վիճակը դեռևս 2003-2004 թթ., այսինքն՝ մինչ պայմանագրի կնքելը, գնահատվել է 3-րդ աստիճանի վնասվածության, ուստի նախագծով առաջակվում է այս շահառուներին տրամադրել բնակարանի գնման վկայագիր՝ պայմանով, որ կհանձնեն նախկինում իրենց հատկացված տարածքը»,- ասաց Բաթոյանը:

Նա նշեց, որ հերթական ցուցակում ներառված, սակայն բնակարան չստացած մնացած շահառուների համար 2019 թվականին մեկնարկել է բնակարանների գնման վկայականներ գնելու գործընթացը, արդյունքում շրջանավարտներին հնարավորություն է տրվում ձեռք բերել բնակարան սեփականության իրավունքով: «Նույն կարգավիճակով անձինք հայտնվեցին անհավասար պայմաններում, նախագծի ընդունմամբ կվերացվի այս անհավասարությունը և կամբողջացնի 1991-2019 թթ. մանկատան շրջանավարտների բնակարանային խնդիրների լուծումը»,- ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստկակեցրեց՝ ճի՞շտ է հասկանում, որ մինչև 2019 թվականը ներառյալ, մանկատների բոլոր շրջանավարտներին, ովքեր չունեն բնակարան, տրամադրվելու է բնակարան:

Բաթոյանը դրական պատասխան տվեց. «Բոլոր այն քաղաքացիները, որոնք շրջանավարտ են եղել 1991-ից 2019 թվականը, ովքեր չունեն սեփականություն, կունենան բնակարան»:

Փաշինյանը նկատեց՝ շեշտը պետք է դրվի մանկատան սաների պատշաճ կրթություն ունենալու իրավունքի վրա։ Վարչապետն ասաց, որ երկու օր առաջ աշխատանքային քննարկման ժամանակ քննարկել են, թե կոնկրետ ինչ միջոցներ պետք է ձեռնարկեն. «Մեր խնդիրն այն չպետք է լինի, որ մանկատան սաներին բնակարան տանք։ Մեր խնդիրն այն պետք է լինի, որ մեր մանկատան սաներին շրջանավարտ դառնալու պահին ու հետագայում էլ կրթական այնպիսի հմտություններով կարողանանք օժտել, որ նրանք 1-2 տարի հնարավոր է վարձակալության փոխհատուցում ստանան, ապա իրենք իրենց աշխատանքով բնակարան ձեռք բերեն։ Բնակարանով հարց չենք լուծում, եթե հետագայում գնանք այս դեպքերի հետևից, ապա կտեսնենք, որ բնակարան տվել ենք, դա լավ է հնչում, «յուղոտ» վերնագիր է, բայց իրականում հարց չի լուծում»,-ասաց վարչապետը։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси