Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Բելառուսում զինվորականները դեն են նետում իրենց համազգեստը, իսկ ոստիկանները զեկույցներ են գրում աշխատանքից ազատման մասին (Տեսանյութ)

Բելառուսում զինվորականները դեն են նետում իրենց համազգեստը, իսկ ոստիկանները զեկույցներ են գրում աշխատանքից ազատման մասին (Տեսանյութ)

08:44 | 13.08.2020 | Քաղաքականություն

Բելառուսում զինվորականները դեն են նետում իրենց համազգեստը, իսկ ոստիկանները զեկույցներ են գրում աշխատանքից ազատման մասին (Տեսանյութ)

Բելառուսում մեկնարկել է արտասովոր ֆլեշմոբը։ Նախկին զինծառայողներն իրենց համազգեստը նետում են աղբարկղ՝ այդպես արձագանքելով ուժայինների կողմից հանրապետության քաղաքացիներին դաժան ծեծի ենթարկելուն։ Ակցիայի մասնակիցների կարծիքով, իրենց ծառայակիցները արատավորել են մունդիրի պատիվը, և այժմ այդ համազգեստը կրելը խայտառակություն է։

«Ես շատ ամաչում եմ այն բանի համար, որ ես ծառայել եմ զորքերում, որոնք հիմա ծեծում ու խեղում են մարդկանց»,- ասել է նախկին զինվորականներից մեկը, որից հետո բանակային համազգեստը նետել է աղբամանի մեջ:

Հարկ է նշել, որ ֆլեշմոբին ակտիվորեն աջակցում են բելառուսական լրատվամիջոցները ։

Բացի այդ, համացանցում հայտնվել են լուսանկարներ՝ ոստիկաններին աշխատանքից հեռացնելու մասին հայտարարություններով, որոնք չեն ցանկանում մասնակցել բողոքի ակցիաները ցրելուն: Սեփական ցանկությամբ ազատումը իրավապահները հիմնավորում են նրանով, որ «չեն ցանկանում խախտել իրենց կողմից ընդունված երդումը եւ կատարել բելառուս ժողովրդի նկատմամբ հանցավոր հրամաններ»:

 

 

 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси