Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Գրադարաններն ու թանգարանները կվերաբացվեն․ մշակութային միջոցառումները կանցկացվեն բացօթյա․ Պարետ

Գրադարաններն ու թանգարանները կվերաբացվեն․ մշակութային միջոցառումները կանցկացվեն բացօթյա․ Պարետ

15:23 | 12.08.2020 | Մշակույթ

Բուհերում դասերը վերսկսելու ժամկետների մասով որոշումներ կկայացվեն հաջորդ շաբաթ, ԱԺ հատուկ նիստում ասաց ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Նա ընդգծեց՝ հաշվի կառնվեն բուհերի հետ ԿԳՄՍ նախարարի քննարկումների արդյունքները։

«Մշակվում են կրթության ոլորտի գործունեության մանրամասն կանոնները, որոնք կհրապարակվեն առաջիկա օրերին», - ասաց նա։

Ավինյանի խոսքով՝ գրադարաններն ու թանգարանները նույնպես կվերաբացվեն։ Առաջիկա օրերին կհրապարակվեն դրանց վերաբացման դեպքում գործող կանոնները։

Նրա խոսքով՝ մշակութային միջոցառումների մասով նախատեսվում է այս փուլում դրանք անցկացնել բացօթյա տարբերակով։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси