Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ԱՄՆ-ն պայմանագիր է կնքել Նուբար Աֆեյանի Moderna ընկերության հետ

ԱՄՆ-ն պայմանագիր է կնքել Նուբար Աֆեյանի Moderna ընկերության հետ

15:09 | 12.08.2020 | Քաղաքականություն

Միացյալ Նահանգները համաձայնագիր է կնքել Moderna Inc (MRNA.O) դեղագործական ընկերության հետ, որպեսզի մոտ 1,5 մլրդ դոլարով կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 100 մլն չափաբաժին գնի:

Reuters-ը հաղորդում է,որ այս մասին հայտարարել է Սպիտակ տունը:

Աղբյուրը նշում է, որ վերջին շաբաթներին ԱՄՆ-ն նմանատիպ պայմանագրեր է կնքել տարբեր դեղագործական ընկերությունների (JNJ.N, AZN.L, PFIZ.NS, BioNTech SE, SASY.PA, GlaxoSmithKline Plc) հետ, որպեսզի պատվաստանյութի հարյուր միլիոնավոր չափաբաժիններ գնի ու մինչև տարեվերջ պատվաստի բնակչությանը: Այս համաձայնագրերն ԱՄՆ-ի համար կապահովեն պատվաստանյութի ավելի քան կես միլիարդ չափաբաժին:

Ինչ վերաբերում է հայազգի Նուբար Աֆեյանի Moderna ընկերության պատվաստանյութի մեկ չափաբաժնի գնին, ապա այն կկազմի մոտ 30,50 դոլար (ենթադրում է պատվաստանյութի երկու ներարկում):

Moderna-ի՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի թեկնածուն, այն սակավաթիվ դեղամիջոցներից է, որն արդեն գտնվում է  փորձարկումների վերջնական փուլում: Ըստ ընկերության՝ փորձարկումները կավարտվեն սեպտեմբերին:

Հայտնի է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմն ավելի վաղ Moderna-ին տվել էր մոտ մեկ միլիարդ դոլար պատվաստանյութի ուղղությամբ աշխատանքների կատարման համար:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси