Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հույս ունեմ՝ վերջին անգամ ենք երկարացնում արտակարգ դրությունը. Փաշինյան

Հույս ունեմ՝ վերջին անգամ ենք երկարացնում արտակարգ դրությունը. Փաշինյան

13:27 | 12.08.2020 | Քաղաքականություն

Դիմակների պատշաճ կրման դեպքում կարող ենք արձանագրել, որ կորոնավիուսի հետ կապված խնդիրը լուծել ենք, կառավարության արտահերթ նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք այսօր շանս ունենք աշնանն լինել բոլորովին այլ վիճակում՝ հաղթահարման փուլում՝ անկախ նրանից, թե աշխարհում ինչ կկատարավի։ Այդ վիճակը կլինի միայն այն դեպքում, եթե սովորենք ապրել կորոնավիրուսի հետ։ Դա նշանակում է մեկ բան՝ դիմակի կրման բացառիկ կարգապահություն։ Եթե մենք դիմակի կրման պատճաշ մակարդակ ապահովենք, կարող ենք արձանագրել, որ գործնականում կորոնավիրուսի հետ կապված խնդիրը լուծել ենք։ Եթե ոչ, ապա կրկին վերադառնալու ենք հուլիսի վիճակին», - ասաց նա։

Փաշինյանը նաև նշեց, որ հուլիսին եղած իրավիճակին վերադառնալու դեպքում՝ առողջապահական համակարգը պատրաստ է։

«Դիմակ չկրելու համար տուգանվողների թվի էական աճ կա․ ասում ենք՝ «կրիր դիմակ և մի տուգանվիր»։ Դրանով հարցը փակենք, մինչև պատվաստանյութի հետ կապված խնդիրները լուծենք», - ասաց նա։

«Հույս ունեմ՝ վերջին անգամ ենք երկարացնում արտակարգ դրությունը»,- հավելել է Փաշինյանը։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси