Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Բարի գալուստ, Հայաստան, սիրելի հայրենակիցներ. Փաշինյանը՝ Լիբանանից Հայաստան եկած լիբանանահայերին

Բարի գալուստ, Հայաստան, սիրելի հայրենակիցներ. Փաշինյանը՝ Լիբանանից Հայաստան եկած լիբանանահայերին

10:38 | 12.08.2020 | Քաղաքականություն

Բարի գալուստ, Հայաստան, սիրելի հայրենակիցներ. Փաշինյանը՝ Լիբանանից Հայաստան եկած լիբանանահայերին
 
 

Հայաստանից Լիբանանին օգնություն հասցրած ինքնաթիռներով մեր շուրջ 100 քաղաքացիներ վերադառնում են Հայաստան։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինքնաթիռներից երկուսն արդեն ժամանել են, իսկ երրորդը ժամանեց մի քանի ժամ առաջ։

ՀՀ պատկան կառույցները տվյալներ են հավաքագրում անօթեւան մնացած եւ Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ։ Ես իմ ելույթներից մեկում նշել եմ՝ պետք է կարողանանք արագ գնահատել ՀՀ վերադարձող մեր քաղաքացիների կարիքները, որպեսզի վերջիններս առանց մեծ դժվարությունների կարողանան իրենց կեցությունը հաստատել հայրենիքում։

Բարի գալուստ, Հայաստան, սիրելի հայրենակիցներ։ Ուրախ ենք բոլորիդ ընդունելու համար եւ անում ենք հնարավոր ամենը՝ ՀՀ վերադառնալու ցանկություն ունեցող քաղաքացիների վերադարձը կազմակերպելու համար»,- գրել է Փաշինյանը։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси