Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Աշխատանքից ազատված փոխոստիկանապետ Հայկ Մհրյանն առաջիկայում հավանաբար նոր պաշտոն կստանա. «Ժողովուրդ»

Աշխատանքից ազատված փոխոստիկանապետ Հայկ Մհրյանն առաջիկայում հավանաբար նոր պաշտոն կստանա. «Ժողովուրդ»

09:52 | 12.08.2020 | Մամուլ

Աշխատանքից ազատված փոխոստիկանապետ Հայկ Մհրյանն առաջիկայում հավանաբար նոր պաշտոն կստանա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` չի բացառվում, որ օգոստոսի 6-ին աշխատանքից ազատված փոխոստիկանապետ Հայկ Մհրյանն առաջիկայում նոր պաշտոն ստանա: Ընդ որում, տեղեկությունների համաձայն` նա կարող է առաջիկայում նշանակվել Երևանի քա­ղաքապետարանի աշխատակազմի քարտուղար:

Նկատենք, որ չնայած Արման Սարգսյանն այլևս չի զբաղեցնում ՀՀ ոստիկանապետի պաշտոնը, սակայն նա շարունակում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին միջնորդել այս կամ այն մարդուն պաշտոնի նշանակելու հարցում: Նկատենք, որ Արման Սարգսյանն ու Հայկ Մարությանը մանկության ընկերներ են, և հենց դա է պատճառը, որ քաղաքային իշխանությունների աշխատակազմում մեծ թիվ էին կազմում նախկին ոստիկանները, և Հայկ Մհրյանը ևս մինչև փոխոստիկանապետ նշանակվելը եղել է Նոր Նորք վարչական շր­ջանի ղեկավարը:

Եվ ահա, այժմ, երբ Մհրյանը կրկին անգործ է, նախկին ոստիկանապետը միջնորդել է նրան նոր պաշտոն տալու համար: «Ժողո­վուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց Հայկ Մհրյանին, սակայն նա նշեց, թե նման առաջարկ այս պահին չի ստացել` չհերքելով, որ Ար­ման Սարգսյանն իր հարազատն է: «Նման առաջարկ չեմ ստացել, երբ ստանամ, կտեղեկացնեմ», – նշեց նա»,-գրում է թերթը։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси