Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանը որոշել է՝ բուհերի հոգաբարձուների խորհուրդներում այլևս չպետք է լինեն պատգամավորներ

«Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանը որոշել է՝ բուհերի հոգաբարձուների խորհուրդներում այլևս չպետք է լինեն պատգամավորներ

08:45 | 12.08.2020 | Մամուլ

«Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանը որոշել է՝ բուհերի հոգաբարձուների խորհուրդներում այլևս չպետք է լինեն պատգամավորներ

«Դեռևս օգոստոսի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել էր 4 համալսարանների հոգաբարձուների խորհուրդների կազմերը: Վար­չապետի որոշումներով՝ հաստատվել էին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, Երևանի պետական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալ­սարանի հոգաբարձուների խորհուրդների կազմերը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը որոշել է, որ հոգաբարձուների խորհրդում այլևս չպետք է լինեն պատգամավորներ:

Կառավարու­թյան մեր աղբյուրները փոխանցում են, որ Արայիկ Հարությունյանն այդ մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նշել, որ ինքը ցանկանում է համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամությունից դուրս թողնել պատգամավորներին: Ու, կարծես թե, վարչապետը համաձայնել է, որ այլևս օրենսդիր մարմնի ներկայացուցիչները չպետք է լինեն խորհուրդներում, ու իմքայլական պատգամավորներից շատերը անակնկալ տեղեկացել են, որ իրենք այլևս հոգաբարձուների խորհրդում չկան:

Ի դեպ, նշվում է, որ գործարար հատվածը ևս դուրս է մնացել հոգաբարձունե­րի խորհրդից, որի մեջ է մտնում նաև «Վիվա-ՄՏՍ» ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը»,-գրում է թերթը։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси